Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Պարզեցված հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՐԶԵՑՎԱԾ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2005
Հոդված 1. «Պարզեցված հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 հունիսի 2000 թվականի, ՀՕ-61) 4-րդ հոդվածում 3-րդ կետի «ժ» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ եւ ավելացնել «ժա» ենթակետ`

«ժ) այն առեւտրային կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնց պատկանում է պարզեցված հարկ վճարողի կանոնադրական կապիտալի 50 տոկոս եւ ավելի փայաբաժին.

ժա) սույն կետի «թ» եւ «ժ» ենթակետերով սահմանված դեպքերում օրենքով սահմանված ժամկետում պարզեցված հարկ վճարող համարվելու նպատակով մեկից ավելի անձանց կողմից դիմում ներկայացված լինելու ժամանակ պարզեցված հարկ վճարող է համարվում առաջինը դիմում ներկայացրած անձը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «ը» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«ը) տվյալ տարվա որեւէ պահին սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով սահմանված գործունեության մասով ունեցել է 15.0 մլն դրամը գերազանցող` իրեն պատկանող ապրանքային մնացորդ (հաշվարկված ձեռքբերման եւ վաճառքի գների առավելագույնով):»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.06.2005
ՀՕ-129