Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Դատախազության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.05.2005

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 27-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելիս դատախազն իրավունք ունի`

1) պետական մարմիններից պահանջելու նորմատիվ եւ այլ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.

2) պետական մարմինների պաշտոնատար անձանցից ստանալու բացատրություններ, քաղաքացիներից` պարզաբանումներ.

3) անհրաժեշտության դեպքում պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում ստուգելու պետական շահերի խախտումների մասին հայտարարություններում շարադրված հանգամանքները.

4) պետական մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ եւ ներկայացնելու բացատրություններ.

5) պետական մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ եւ նշանակելու փորձաքննություններ:»:

Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«Դատախազը տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում պետական շահերի խախտումների մասին գրավոր հայտարարություններում շարադրված հանգամանքները ստուգելու, ստուգման արդյունքում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու համար նյութեր նախապատրաստելու նպատակով իրավունք ունի`

1) տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց ենթակա կազմակերպություններից պահանջելու նորմատիվ եւ այլ իրավական ակտեր, փաստաթղթեր եւ այլ տեղեկություններ.

2) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա կազմակերպությունների ղեկավարներին առաջարկելու կատարել ստուգումներ, մասնագիտական փորձաքննություններ եւ ներկայացնելու բացատրություններ.

3) տեղական ինքնակառավարման մարմիններում, դրանց ենթակա կազմակերպություններում կատարելու ստուգումներ եւ նշանակելու փորձաքննություններ:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.06.2005
ՀՕ-134