Կրթության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 14.12.2004

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում`

1) 4-րդ կետի «կառույց» բառը փոխարինել «կազմակերպություն» բառով.

2) 22-րդ կետի «երկամյա» բառը փոխարինել «առնվազն մեկ տարի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9) ուսումնական հաստատությունների ու դրանց կողմից տրվող ավարտական փաստաթղթերի իրավահավասար կարգավիճակի ապահովումը:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը «հեռակա» բառից հետո լրացնել«, հեռավար (դիստանցիոն)» բառերով:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասում «հեռակա ձեւով» բառերը փոխարինել «հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձեւերով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի 3-րդ պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

2) 5-րդ մասի 1-ին կետը «հեռակա» բառից հետո լրացնել «հեռավար (դիստանցիոն),» բառերով:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «հիմնարկների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով:

Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը եւ ակադեմիական ազատությունները».

2) 1-ին եւ 3-րդ մասերի «համալսարանական» բառը փոխարինել «բուհական» բառով:

Հոդված 8. Օրենքի 44-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «ուսումնական հաստատությունը» բառերից հետո լրացնել «կրթական ծրագրերով ուսումնառությունն ավարտած եւ» բառերով.

2) 2-րդեւ 4-րդ մասերից հանել «պետական նմուշի» բառերը.

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Պետական մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համար բարձրագույն կրթության մասին վկայող փաստաթուղթը պետական կամ հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատության տված ավարտական փաստաթուղթն է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:»:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.01.2005
ՀՕ-63