Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.12.2004
Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (22 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-129) 3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաեւ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց» եւ «՝ այդ գործունեության մասով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» ենթակետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր թվարկումով՝

«արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն.»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին կամ սույն օրենքի 8-րդ հոդվածում նշված պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը եւ շահագործման կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:»:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկները պետք է իրականացնեն սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջները բավարարող հսկիչ-դրամարկղային մեքենայով կամ դրան համարժեք (նույն պահանջները բավարարող) համակարգչային սարքավորումներով:»:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների, համակարգչային սարքավորումների, ինչպես նաեւ համակարգչային ծրագրի կիրառման թույլատրումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի եւ հարկային մարմնի հետ:»:

Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածում`

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» կետով՝

«զ) արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից համակարգչային սարքավորումների կիրառման դեպքում իրականացնում են սույն մասի «ա»-«ե» կետերում նշված գործառույթները:».

բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս՝

«3. Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող համակարգչային ծրագրին ներկայացվող պահանջների եւ կիրառման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Արտարժույթի առք ու վաճառքի եւ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության մասով սույն օրենքով սահմանված պատասխանատվության կիրառման առումով համակարգչային սարքավորումները հավասարեցվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի ապրիլի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.01.2005
ՀՕ-56