Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.12.2004

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 42-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 42. Սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը

Սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնները եւ նորմաները (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 421 -րդ հոդվածով.

«Հոդված 421 . Պետական սանիտարական հսկողության մարմինների տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը

Պետական սանիտարական հսկողության մարմինների տված հանձնարարականները չկատարելը կամ պետական սանիտարական հսկողության մարմինների կողմից իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների եւ վարչական վարույթի իրականացմանը խոչընդոտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝հիսնապատիկից մինչեւհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին պարբերության մեջ «պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմինները քննում են սույն օրենսգրքի 42» բառերից հետո դնել ստորակետ եւ լրացնել «421 -43» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ պարբերության 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարակային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմաներից) եւ սույն օրենսգրքի 421 հոդվածով նախատեսված խախտումների համար՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները` տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ ութսունապատիկի չափով.»:

Հոդված 5 . Օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմաները եւ կանոնները խախտելու համար՝

Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները`տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով.»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2004
ՀՕ-171