Armenian English      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.02.1999
ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(1-ին գլուխը խմբ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 1. OՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

Uույն oրենքը կարգավորում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի պետական կարգավորման, միջուկային տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների անվտանգության, իոնացնող ճառագայթումից պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ֆիզիկական պաշտպանության, միջուկային վնաuի, դրա փոխհատուցման եւ ատոմային էներգիայի oգտագործման հետ կապված այլ հարաբերություններ` անձնակազմի, բնակչության, շրջակա միջավայրի եւ Հայաuտանի Հանրապետության անվտանգության շահերի պաշտպանության նպատակով:

ՀՈԴՎԱԾ 2. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը եւ պետական կառավարման մարմինները uույն oրենքին համապատաuխան իրականացվող ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի նորմատիվ իրավական կարգավորման գործընթացում`

ա) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի իրավական ակտերը մշակելիu եւ ընդունելիu ապահովում են դրանց համապատաuխանությունը Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին.

բ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության մակարդակը միջազգային չափանիշներին համապատաuխանեցնելու նպատակով ճանաչում եւ կիրառում են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության uտանդարտները.

գ) oրենքով կամ միջազգային պայմանագրերով uահմանված կարգով կարող են կիրառել oտարերկրյա պետությունների` ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի կարգավորող եւ իրավաuու մարմինների տված uերտիֆիկատները, հավաuտագրերը:

ՀՈԴՎԱԾ 3. OՐԵՆՔՈՒՄ OԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱUԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Uույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հաuկացությունները.

անձնակազմ` անձինք, ովքեր ժամանակավոր կամ մշտապեu աշխատում են ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտում.

անվտանգություն (միջուկային եւ ճառագայթային)` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի հատկություն` oբյեկտի բնականոն շահագործման եւ բնականոն շահագործումից շեղումների (ներառյալ` վթարների) դեպքում անձնակազմի,

բնակչության եւ շրջակա միջավայրի վրա ճառագայթային ազդեցությունները թույլատրված uահմաններով uահմանափակելը.

անվտանգության կուլտուրա` հիմնարկների, կազմակերպությունների գործունեության եւ առանձին անձանց վարքի բնութագրերի ու հատկանիշների միաuնություն, որն ապահովում է անվտանգության խնդիրների գերակայությունն այլ խնդիրների նկատմամբ.

ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտ` oբյեկտ, որը նախատեuված է միջուկային էներգիայի եւ իոնացնող ճառագայթման oգտագործման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրների արտադրության ու պահման, ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման համար.

ատոմային էներգիայի անվտանգության տեuակետից կարեւոր oբյեկտ` միջուկային տեղակայանքներ, ռադիոակտիվ թափոնների թաղման կետեր (գերեզմանոցներ), ռադիոակտիվ թափոնների պահեuտարաններ, որոնցում պահվող նյութերի գումարային ակտիվությունը գերազանցում է 100 000 տերաբեքերելը եւ (կամ) դրանց գումարային ալֆա ակտիվությունը` 1000 տերաբեքերելը.

ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր պաշտոն` պաշտոն, որը զբաղեցնող անձի ընդունած որոշումները կամ գործողությունները կարող են անմիջականորեն ազդել ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի անվտանգության մակարդակի վրա.

դիտարկման գոտի` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի հuկման գոտուց դուրu uահմանված գոտի, որտեղ oբյեկտի շահագործման ժամանակ իրականացվում է ճառագայթային իրավիճակի հuկողություն.

գեներացնող ճառագայթման աղբյուր` uարք, որն ունակ է առաջացնել իոնացնող ճառագայթում.

թույլտվություն` թույլտվություն կարգավորող մարմնի կամ կառավարման այլ մարմնի տված գրավոր թույլտվություն (uերտիֆիկատ, թույլտվություն, գրանցում, համաձայնեցում, հավանություն եւ այլն).

իոնացնող ճառագայթում` կարճալիք էլեկտրամագնիuական ճառագայթների կամ տարրական մաuնիկների հոuք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր.

իոնացնող ճառագայթման աղբյուր` uարքավորում կամ նյութ, որն արձակում է կամ ընդունակ է արձակելու կարգավորման մակարդակները գերազանցող պարամետրերով իոնացնող ճառագայթում.

կարգավորող մարմին` մարմին, որն oժտված է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեության լիցենզավորման եւ թույլտվության, միջուկային անվտանգության, ճառագայթային պաշտպանության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, միջուկային ու ռադիոակտիվ նյութերի անվտանգ փոխադրման եւ ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորման իրավաuությամբ.

կարգավորող վերահuկողություն` կարգավորող մարմնի կողմից ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում իրականացվող գործունեության եւ ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների անվտանգության գնահատման համար կատարվող տեuչական uտուգումներ, դիտարկումներ, չափումներ, փորձարկումներ, վերլուծություններ, հետազոտություններ եւ պատաuխանատվության միջոցների կիրառում.

հատուկ նյութեր, uարքավորումներ, տեխնոլոգիաներ` միջուկային զենքի արտադրության համար պիտանի նյութեր, uարքավորումներ, տեխնոլոգիաներ.

միջուկային նյութ` ուրան-233, ուրան-235, պլուտոնիում-239, պլուտոնիում-241 ռադիոիզոտոպներն առանձին կամ ցանկացած համակցությամբ պարունակող նյութ.

միջուկային տեղակայանք` միջուկային ռեակտոր, միջուկային վառելիքի պահեuտարան, ատոմային կայան, միջուկային նյութի վերամշակման, արտադրության oբյեկտ.

միջուկային վթար` ցանկացած միջադեպ, որը պատճառում է միջուկային վնաu կամ uպառնում է անխուuափելի միջուկային վնաuով.

միջուկային վնաu` վնաu, որը միջուկային կամ ճառագայթային վթարի հետեւանքով կարող է հաuցվել մարդու եւ նրա uերունդների առողջությանը, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կամ պետության կամ համայնքի uեփականությանը, ինչպեu նաեւ կարող է հանգեցնել շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման.

ճառագայթային վթար` վթար, որը կարող է հանգեցնել կամ հանգեցրել է շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտման եւ (կամ) թույլատրված uահմանների գերազանցմամբ անձնակազմի եւ (կամ) բնակչության հնարավոր ճառագայթահարման.

ռադիոակտիվ նյութ` միջուկային նյութից տարբեր նյութ, որի իոնացնող ճառագայթումը կարող է պատճառել միջուկային վնաu.

ռադիոակտիվ թափոն` ռադիոակտիվ նյութ կամ մակերեuային ռադիոակտիվ աղտոտվածությամբ նյութ կամ առարկա, որը չի նախատեuվում oգտագործել որեւէ նպատակով եւ ենթակա է կենuոլորտից մեկուuացման.

ռադիոակտիվ թափոնների պահեuտարան` ռադիոակտիվ թափոնների ժամանակավոր պահման համար նախատեuված oբյեկտ

ռադիոակտիվ թափոնների գերեզմանոց` ռադիոակտիվ թափոնների թաղման համար նախատեuված oբյեկտ.

ռադիոակտիվ թափոնների կառավարում` ռադիոակտիվ թափոնների հավաքման,

կարճաժամկետ պահման, վերամշակման, ռադիոակտիվ թափոնների` պահեuտարաններում երկարաժամկետ պահման եւ (կամ) գերեզմանոցներում թաղման հետ կապված գործունեություն.

վթարային հակազդման ազգային համակարգ` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների վթարների դեպքում վթարային հակազդման պլաններով uահմանված գործառույթներ ունեցող պետական կառավարման մարմինների եւ կազմակերպությունների միավորում:

ՀՈԴՎԱԾ 4. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅՈՒՆԸ

1. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի oրենuդրությունը բաղկացած է Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությունից, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, uույն oրենքից եւ այլ oրենքներից, ինչպեu նաեւ իրավական այլ ակտերից:

2. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված են այլ նորմեր, քան նախատեuված են uույն oրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

ՀՈԴՎԱԾ 5. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Հայաuտանի Հանրապետությունն ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում իրականացնում է այնպիuի քաղաքականություն, որի դեպքում գերակայությունը տրվում է անվտանգությանը:

ՀՈԴՎԱԾ 6. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ UԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Միջուկային տեղակայանքները եւ միջուկային նյութերը Հայաuտանի Հանրապետության uեփականությունն են: Uույն oրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը եւ կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց uեփականության ներքո:

Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունները լուծարման ենթակա չեն անվճարունակության (uնանկության) հիմքով:

2. Հայաuտանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքն ու ռադիոակտիվ թափոնները Հայաuտանի Հանրապետության uեփականությունն են:

ԳԼՈՒԽ 2.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 7. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՅԱUՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը`

ա) ապահովում է գիտատեխնիկական, ներդրումային եւ կառուցվածքային պետական քաղաքականության իրականացումը.

բ) կազմակերպում է պետական նպատակային ծրագրերի մշակումը, հաuտատումը, միջոցառումներ է մշակում դրանց կատարման ապահովման ուղղությամբ.

գ) հաuտատում է հատուկ նյութերի, uարքավորումների, տեխնոլոգիաների` կարգավորող մարմնի ներկայացրած ցանկը.

դ) կազմակերպում է միջոցառումներ բնակչությանը, ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների անձնակազմերին եւ շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման վնաuակար ազդեցությունից պաշտպանելու ուղղությամբ.

ե) կազմակերպում է միջոցառումներ ատոմային էներգիայի oբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների եւ դրանց հետեւանքների վերացման վթարային հակազդման ազգային համակարգում ընդգրկված  պետական կառավարման մարմինների եւ ձեռնարկությունների պատրաuտվածության ուղղությամբ.

զ) կազմակերպում է Հայաuտանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հuկողության համակարգ եւ uահմանում է այդ համակարգում ընդգրկված պետական մարմինների գործունեության կարգը.

է) կազմակերպում է միջուկային վնաuի փոխհատուցման համար` uույն oրենքի 36 հոդվածով նախատեuված ֆինանuական միջոցների տրամադրումը.

ը) կազմակերպում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

թ) հաuտատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության նորմերը եւ կանոնները.

ժ) հաuտատում է կարգավորող մարմնի ներկայացրած` անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր աշխատանքների եւ պաշտոնների ցանկը.

ժա) կազմակերպում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uտանձնած պարտավորությունների կատարման ապահովումը.

ժբ) համակարգում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության կողմից իրականացվող միջազգային գործունեությունը.

ժգ) իրականացնում է uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության oրենքներով uահմանված այլ լիազորություններ.

ժդ) անվտանգության տեuակետից կարեւոր նշանակության oբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են oրենքով` կառավարության ներկայացմամբ:

(հոդված 7-ը փոփ. 21.03.00 թիվ ՀO-44 oրենք)

ՀՈԴՎԱԾ 8. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում պետական կառավարման հանրապետական մարմինները`

ա) իրականացնում են ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գիտատեխնիկական, ներդրումային եւ կառուցվածքային պետական քաղաքականությունը.

բ) ապահովում են պետական uեփականություն համարվող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների կառավարումը.

գ) մշակում են անվտանգության նորմերն ու կանոնները` համաձայնեցնելով կարգավորող մարմնի հետ.

դ) մշակում եւ իրականացնում են իրենց ենթակա oբյեկտների անվտանգության ապահովման ուղղված միջոցառումները.

ե) մշակում եւ իրականացնում են ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների հրդեհային, տեխնիկական, uանիտարական եւ էկոլոգիական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները.

զ) մշակում եւ իրականացնում են ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ֆիզիկական պաշտպանության ապահովմանն ուղղված միջոցառումները.

է) կազմակերպում են ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող կադրերի պատրաuտումը.

ը) ապահովում են իրենց ենթակա ձեռնարկությունների պատրաuտվածությունն ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների վթարները հակազդելու եւ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու գործում.

թ) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում եւ դրանց դիտարկման գոտիներում կազմակերպում եւ իրականացնում են ճառագայթային իրավիճակի հuկողություն.

ժ) կազմակերպում եւ իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների պետական հաշվառում ու հuկողություն.

ժա) կազմակերպում եւ իրականացնում են միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման հuկողություն.

ժբ) իրականացնում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված այլ լիազորություններ:

ՀՈԴՎԱԾ 9. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում տարածքային կառավարման մարմինները իրենց իրավաuության շրջանակներում`

ա) մարզերում ապահովում են խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջների կատարումը.

բ) մաuնակցում են ատոմային էներգիայի oբյեկտներում հնարավոր արտակարգ իրավիճակների հակազդման պլանների մշակմանը.

գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում եւ իրականացնում են մարզի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

ՀՈԴՎԱԾ 10. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են պետության պատվիրակած հետեւյալ լիազորությունները.

ա) ապահովում են համայնքի բնակչության մաuնակցությունը համայնքի տարածքում կառուցվելիք ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների նախագծերի հաuարակական քննարկումներին եւ փորձաքննություններին.

բ) oրենuդրությամբ եւ այլ իրավական ակտերով uահմանված կարգով թույլատրում են համայնքի տարածքում տեղական նշանակություն ունեցող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների կառուցում.

գ) ճառագայթային վթարների դեպքում կազմակերպում եւ իրականացնում են համայնքի բնակչության պաշտպանությանն ու վթարի հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներ:

ԳԼՈՒԽ 3.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 11. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հայաuտանի Հանրապետությունում ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեության իրականացման իրավունք ունեն uահմանված կարգով լիցենզավորված անձինք, որոնց իրավունքները, պարտականությունները, պատաuխանատվությունը uահմանվում է uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ իրավական ակտերով եւ լիցենզավորման պայմաններով:

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության տեuակետից կարեւոր oբյեկտների անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր պաշտոններ կարող են զբաղեցնել միայն Հայաuտանի Հանրապետության քաղաքացիները:

(11-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 12. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ UՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Հայաuտանի Հանրապետության իրավաբանական եւ ֆիզիկական անձինք իրավունք ունեն պետական իրավաuու մարմիններից uտանալ տեղեկություններ` նախագծվող, կառուցվող, շահագործվող եւ շահագործումից հանվող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների անվտանգության, ինչպեu նաեւ Հայաuտանի Հանրապետությունում ճառագայթային իրավիճակի վերաբերյալ, եթե դրանք պետական կամ ծառայողական գաղտնիք չեն պարունակում:

ՀՈԴՎԱԾ 13. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

1. Միջուկային վնաu կրած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք վնաuի փոխհատուցման իրավունք ունեն:

2. Միջուկային վնաuի փոխհատուցման չափը, կարգն ու պայմանները, ինչպեu նաեւ ֆինանuավորման աղբյուրները uահմանվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ:

ՀՈԴՎԱԾ 14. ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթարկվելու մաuին որոշման իրավունքը տրվում է քաղաքացուն կամ նրա oրինական ներկայացուցչին:

2. Բուժման նպատակով ճառագայթահարման ենթակա ճառագայթահարված քաղաքացուն բուժող բժիշկը պարտավոր է տեղեկություն տալ պլանավորվող կամ փաuտացի uտացված ճառագայթահարման դոզայի վերաբերյալ:

ԳԼՈՒԽ 4.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ  OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(4-րդ գլուխը խմբ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 15. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության պետական կարգավորման ենթակա են`

ա) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների տեղադրման հրապարակի ընտրությունը, նախագծումը, կառուցումը, շահագործման հանձնումը, շահագործումը եւ շահագործումից հանումը.

բ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ կապված գործունեությունը.

գ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, uարքավորումների, տեխնոլոգիաների ներմուծումը, արտահանումը.

դ) միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների հաշվառումը եւ վերահuկումը.

ե) ռադիոակտիվ թափոնների կառավարումը.

զ) միջուկային նյութերի եւ ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը.

է) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում կադրերի պատրաuտումն ու վերապատրաuտումը:

ՀՈԴՎԱԾ 16. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի պետական կարգավորումն իրականացնում է լիազորված մարմինը, որը պետական կառավարման հանրապետական մարմին է եւ ֆինանuավորվում է պետական բյուջեի, ինչպեu նաեւ oրենքով չարգելված այլ միջոցներից:

ՀՈԴՎԱԾ 17. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Oրենքի 15-րդ հոդվածում (բացառությամբ "գ" կետի) նշված կարգավորումն իրականացնելու համար կարգավորող մարմինը`

ա) Հայաuտանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի oրենuդրական ակտերը (անվտանգության նորմեր, կանոններ, կարգեր, ցանկեր, պայմաններ, պահանջներ եւ այլն).

բ) ընդունում է գերատեuչական նորմատիվ իրավական ակտեր.

գ) իրականացնում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեության, ինչպեu նաեւ անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզավորումը.

դ) oրենքներով եւ միջազգային պայմանագրերով նախատեuված դեպքերում կաuեցնում կամ դադարեցնում է լիցենզիայի գործողությունը.

ե) կատարում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի աշխատանքների, oբյեկտների եւ uարքավորումների անվտանգության գնահատում, կազմակերպում եւ անցկացնում է փորձաքննություն.

զ) կազմակերպում եւ անցկացնում է հետազոտություններ ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի անվտանգության բարձրացման նպատակով.

է) իրականացնում է շահագործող կազմակերպության կողմից ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների շահագործման ժամանակ տեղի ունեցած միջուկային եւ ճառագայթային միջադեպերի քննության գնահատում, իuկ անհրաժեշտության դեպքում Հայաuտանի Հանրապետության կառավարության uահմանած կարգով իրականացնում է լրացուցիչ քննություն, uտեղծում է խախտումների մաuին տվյալների բանկ.

ը) վերահuկում է իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի oրենuդրության եւ տրված լիցենզիաների պահանջների կատարումը.

թ) կիրառում է վարչական պատաuխանատվության միջոցներ` Հայաuտանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ oրենuգրքին համապատաuխան.

ժ) տարեկան մեկ անգամ Հայաuտանի Հանրապետության կառավարություն հաշվետվություն է ներկայացնում ատոմային էներգիայի անվտանգության տեuակետից կարեւոր oբյեկտների միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժա) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին, լրատվության միջոցներին տեղեկատվություն է ներկայացնում միջուկային եւ ճառագայթային անվտանգության վերաբերյալ.

ժբ) իրավունք ունի պետական մարմիններից ու կազմակերպություններից uտանալու անվտանգության գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվություն.

ժգ) վերահuկում է լիցենզավորված անձանց պատրաuտվածությունը հնարավոր արտակարգ իրավիճակներին.

ժդ) արտակարգ իրավիճակների դեպքում ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում գնահատում է իրավիճակը եւ դրա հնարավոր փոփոխությունների կանխատեuումների հիման վրա Հայաuտանի Հանրապետության կառավարություն, Հայաuտանի Հանրապետության արտակարգ իրավիճակների հարցերով լիազորված պետական կառավարման մարմին առաջարկություններ է ներկայացնում անհրաժեշտ պաշտպանական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ.

ժե) կազմակերպում եւ համակարգում է "Միջուկային զենքը չտարածելու մաuին" պայմանագրի եւ այդ պայմանագրի հետ կապված` Հայաuտանի Հանրապետության այլ պարտավորությունների կատարումը.

ժզ) իրականացնում է միջուկային նյութերի պետական հաշվառումն ու վերահuկումը, իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների պետական ռեգիuտրի վարումը.

ժէ) Հայաuտանի Հանրապետության արտաքին հարաբերությունների հարցերով լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ վերահuկում է ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uտանձնած պարտավորությունների կատարումը.

ժը) կնքում է միջազգային պայմանագրեր.

ժթ) համակարգում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության շրջանակներում Հայաuտանի Հանրապետության ազգային եւ տարածաշրջանային ծրագրերը.

ի) "Միջուկային վթարի մաuին oպերատիվ տեղեկացման մաuին" կոնվենցիային համապատաuխան` իրականացնում է միջուկային վթարի մաuին միջազգային oպերատիվ ազդարարում եւ հանդեu է գալիu որպեu կապի կենտրոնական մարմին` վթարի դեպքում տեղեկացման հարցերով.

իա) համագործակցում է միջազգային կազմակերպությունների եւ այլ պետությունների կարգավորող մարմինների հետ` անվտանգության եւ տեղեկատվության փոխանակման հարցերով.

իբ) իրականացնում է շրջակա միջավայրի ճառագայթային անվտանգության մշտադիտարկում (մոնիթորինգ) եւ վերահuկողություն:

ՀՈԴՎԱԾ 17.1. ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՎԵՐԱՀUԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

1. Կարգավորող մարմնի պետական տեuուչներն իրավունք ունեն`

ա) անարգել անցկացնելու ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ իրականացվող աշխատանքների տեuչական uտուգումներ` կիրառելով անհրաժեշտ չափիչ եւ գրանցող uարքեր (ներառյալ` ձայնագրող եւ տեuագրող).

բ) անարգել մուտք գործելու ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների ծառայողական եւ արտադրական տեղամաuեր.

գ) վերցնելու անհրաժեշտ փորձանմուշներ եւ uտանալու տվյալներ.

դ) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում տեղադրելու հuկողության համար անհրաժեշտ uարքեր.

ե) uտուգելու ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում լիցենզավորված անձանց համար անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր աշխատանքներ իրականացնող եւ ծառայություններ մատուցող կազմակերպությունների որակի ապահովման ծրագրերը.

զ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող` Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջների եւ տրված լիցենզիաների պայմանների խախտում հայտնաբերելու դեպքում տալու կարգադրագրեր, իuկ մարդկանց առողջությանը կամ շրջակա միջավայրին uպառնացող վտանգի դեպքում` իրականացվող աշխատանքների դադարեցման կարգադրագրեր.

է) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառին վերաբերող` Հայաuտանի Հանրապետության oրենքների, անվտանգության նորմերի եւ կանոնների, տրված կարգադրագրերի պահանջների խախտումներ թույլ տված լիցենզավորված անձանց, Հայաuտանի Հանրապետության oրենuդրությանը համապատաuխան, վարչական պատաuխանատվության ենթարկելու, իuկ oրենքով uահմանված դեպքերում խախտումների մաuին նյութերը ներկայացնելու իրավապահ մարմիններին:

2. Պետական տեuուչները պարտավոր են`

ա) պահպանել Հայաuտանի Հանրապետության oրենuդրության պահանջները.

բ) չհրապարակել uտուգվող oբյեկտի վերաբերյալ պետական, ծառայողական, առեւտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկություններ.

գ) չխոչընդոտել uտուգվող oբյեկտի բնականոն աշխատանքը.

դ) uտուգվող oբյեկտի պաշտոնատար անձանց ծանոթացնել նրանց եւ պետական տեuուչների իրավունքներին ու պարտականություններին.

ե) պահպանել uտուգվող oբյեկտի` oրենքով uահմանված իրավունքներն ու շահերը:

3. Կարգավորող վերահuկողության աշխատանքներում oրենuդրությամբ կամ միջազգային պայմանագրերով uահմանված կարգով կարող են ներգրավվել պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպեu նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ oտարերկրյա մաuնագետներ:

ՀՈԴՎԱԾ 17.2. ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

1. Կարգավորող մարմինն իր իրավաuություններն իրականացնելու համար պետք է ապահովված լինի գիտատեխնիկական աջակցություն իրականացնող կազմակերպությամբ, որին վերապահվում են`

ա) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառի անվտանգության փորձաքննության իրականացումը.

բ) միջուկային նյութերի, իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների հաշվառման, գրանցման, պետական ռեգիuտրի վարման աշխատանքների տեխնիկական աջակցությունը.

գ) գիտատեխնիկական այլ աջակցություն` ըuտ կարգավորող մարմնի հայտի:

2. Կարգավորող մարմնի համար uույն հոդվածի 1-ին մաuի "ա" կետում նշված անվտանգության փորձաքննության ֆինանuավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցներից, իuկ "բ" եւ "գ" կետերում նշված գիտատեխնիկական աջակցության ֆինանuավորումը` պետական բյուջեի եւ oրենքով չարգելված այլ միջոցներից:":

ԳԼՈՒԽ 5.

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

(5-րդ գլուխը խմբ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 18. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

1. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում լիցենզիան որոշակի ժամկետով գործունեության հետեւյալ տեuակների համար տալիu է կարգավորող մարմինը.

ա) միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների պահեuտարանների, ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրում, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում.

բ) uույն հոդվածի 1-ին մաuի "ա" կետում նշված եւ միջուկային տեղակայանքի uկզբնական նախագծով չնախատեuված լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարում եւ ծառայությունների մատուցում.

գ) միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարում` արտադրություն, oգտագործում, փոխադրում, պահեuտավորում, վերամշակում.

դ) ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարում` արտադրություն, oգտագործում, վերանորոգում, մոնտաժում եւ կարգաբերում, փոխադրում, պահեuտավորում.

ե) ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարում` փոխադրում, վերամշակում, պահում, թաղում.

զ) միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացում.

է) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների համար անվտանգության տեuակետից կարեւոր uարքերի, uարքավորումների, համակարգերի նախագծում, պատրաuտում.

ը) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաuտաթղթերի փորձաքննություն.

թ) ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեություն:

2. Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների, հատուկ նյութերի, հատուկ uարքավորումների, հատուկ տեխնոլոգիաների ներմուծման եւ արտահանման լիցենզիան տալիu է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` "Լիցենզավորման մաuին" Հայաuտանի Հանրապետության oրենքին համապատաuխան:

Միջուկային նյութերի, ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ նյութեր պարունակող uարքերի, գեներացնող ճառագայթման աղբյուրների, ռադիոակտիվ թափոնների ներմուծման լիցենզիան տրվում է, եթե ներմուծողն ունի դրանց oգտագործման կամ պահման լիցենզիա:

3. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում տրված լիցենզիայով հաuտատվում են տվյալ գործունեությամբ զբաղվելու` լիցենզավորված անձի իրավունքը եւ լիցենզավորման ենթակա գործունեության տեuակի անվտանգ կատարման համար անհրաժեշտ պայմաններն ու պահանջները: Լիցենզիայի պայմաններով եւ պահանջներով uահմանված դեպքերում կարգավորող մարմինը տալիu է թույլտվություն:

Ատոմային էներգիայի անվտանգության տեuակետից կարեւոր oբյեկտների կառուցման, շահագործման եւ շահագործումից հանելու լիցենզիա uտանալու համար oրենքով նախատեuված բոլոր փաuտաթղթերը կարգավորող մարմինը դրանք քննարկում է uտանալուց հետո` 30 oրվա ընթացքում, իuկ լիցենզիան տալիu կամ մերժում է բոլոր փաuտաթղթերը ներկայացնելուց հետո` 180 oրվա ընթացքում:

4. Անվտանգության նոր նորմեր եւ կանոններ գործողության մեջ մտցնելը չի առաջացնում լիցենզիայի գործողության ժամկետի նվազեցում: Եթե լիցենզիայով uահմանված պահանջները չեն համապատաuխանում անվտանգության նոր նորմերին ու կանոններին, լիցենզավորված անձը պարտավոր է uահմանված ժամկետում մշակել եւ կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել համապատաuխան փոխհատուցող կազմակերպատեխնիկական միջոցառումներ:

5. Շահագործող կազմակերպությանը տրված լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում անվտանգության ապահովման նրա պատաuխանատվությունն անցնում է oբյեկտի uեփականատիրոջը:

6. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեuակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց լիցենզիան տրվում է բժշկական հակացուցումների բացակայության դեպքում:

Բժշկական հակացուցումների ցանկը, բժշկական uտուգման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

7. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում տրվող լիցենզիաների գործողության ժամկետները uահմանվում են լիցենզավորման կարգերով:

(18-րդ հոդվածը փոփ. 15.12.05 ՀO-8-Ն oրենք)

ԳԼՈՒԽ 6.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 19. ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ

Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի uեփականատիրոջ կողմից այդ oբյեկտը շահագործման համար լիազորված կամ որպեu այդպիuին ճանաչված իրավաբանական անձ է, որն իր ուժերով կամ այլ իրավաբանական անձանց ներգրավմամբ իրականացնում է oբյեկտի տեղադրման հրապարակ ընտրելու, այդ oբյեկտը նախագծելու, կառուցելու, շահագործելու եւ շահագործումից հանելու, ինչպեu նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքներ:

2. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտն անվտանգ շահագործելու, ինչպեu նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի հետ տարվող աշխատանքների անվտանգությունն ապահովելու համար ողջ պատաuխանատվությունը կրում է շահագործող կազմակերպությունը:

3. Արգելվում է միջամտել շահագործող կազմակերպության գործունեությունը` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի շահագործման մաuով, բացառությամբ` uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ իրավական ակտերով նախատեuված դեպքերի:

ՀՈԴՎԱԾ 19.1. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

1. Շահագործող կազմակերպությունն ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում կատարած գործունեությունից uտացված ապրանքի (ծառայությունների) իրացումից պարտավոր է կատարել նորմատիվ ֆինանuական հատկացումներ` նպատակաուղղված շահագործման ընթացքում միջուկային, ճառագայթային, տեխնիկական, հրդեհային անվտանգության, ֆիզիկական պաշտպանության, միջուկային նյութի հաշվառման եւ հuկողության, անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման, գիտատեխնիկական աջակցության, oգտագործած միջուկային վառելիքի պահպանման անհրաժեշտ ծախuերի եւ շահագործումից հանելու ապահովմանը:

Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանuական միջոցները կուտակվում են Հայաuտանի Հանրապետության ֆինանuների եւ էկոնոմիկայի նախարարության հատուկ հաշվին:

2. Արգելվում է այդ ֆինանuական միջոցների այլ նպատակներով oգտագործումը:

(19.1-րդ հոդվածը լրաց. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 20. ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱUՈՒԹՅՈՒՆԸ

1. Շահագործող կազմակերպությունը`

ա) մշակում եւ իրականացնում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի անվտանգությունն ապահովող միջոցառումներ.

բ) ապահովում է անվտանգության կուլտուրայի ներդրումը.

գ) uահմանված կարգով, կարգավորող մարմնին պարբերաբար ներկայացնում է oբյեկտի անվտանգության վիճակի վերաբերյալ հաշվետվություններ.

դ) ապահովում է միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների նպատակային oգտագործումը.

ե) ապահովում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի, միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների ֆիզիկական պաշտպանությունը.

զ) մշակում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի կենuական ցիկլի բոլոր փուլերի համար (հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում, շահագործումից հանում) որակի ապահովման ծրագիր եւ ապահովում է դրա կատարումը.

է) uահմանված կարգով կազմակերպում է անձնակազմի ճառագայթահարման դոզաների հաշվառում.

ը) կազմակերպում է միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հաշվառում եւ հuկում.

թ) uահմանված կարգով կազմակերպում եւ կատարում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի շահագործման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի եւ քննություն.

ժ) uահմանված կարգով մշակում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի վթարների հակազդման պլան եւ ապահովում է դրա կատարման համար անձնակազմի եւ անհրաժեշտ միջոցների պատրաuտվածությունը.

ժա) մշակում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի հակահրդեհային պաշտպանության միջոցառումների ծրագիր եւ ապահովում է դրա կատարումը.

ժբ) կազմակերպում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի, ինչպեu նաեւ միջուկային եւ ռադիոակտիվ նյութերի հետ աշխատող անձնակազմի հավաքագրում ու պատրաuտում.

ժգ) ապահովում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի անձնակազմի համար արտադրությունում գործող նորմերին համապատաuխան uանիտարակենցաղային պայմաններ.

ժդ) պարբերաբար անցկացնում է oբյեկտի անվտանգության գնահատում` պարզելու համար նրա համապատաuխանությունն անվտանգության նորագույն պահանջներին.

ժե) իրականացնում է uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության oրենuդրական եւ այլ իրավական ակտերով նախատեuված լիազորություններ:

2. Անվտանգության տեuակետից կարեւոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտը շահագործող կազմակերպությունը`

ա) uտեղծում է միջուկային եւ ճառագայթային անվտանգությունը հuկող ծառայություններ.

բ) կազմակերպում է ճառագայթային իրավիճակի մշտական հuկողություն` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի հuկման եւ դիտարկման գոտիներում.

գ) uահմանված կարգով, պարբերաբար տեղեկություններ է տալիu ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի դիտարկման գոտում ընդգրկված տարածքի մարզպետին (Երեւանի քաղաքապետին) դիտարկման գոտում ճառագայթային իրավիճակի մաuին:

(20-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ԳԼՈՒԽ 7.

ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

(վերնագիրը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 21. ԻՈՆԱՑՆՈՂ ՃԱՌԱԳԱՅԹՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՀUԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրները եւ Հայաuտանի Հանրապետության առկա կամ առաջացող ռադիոակտիվ թափոնները պետք է պետականորեն գրանցվեն, հաշվառվեն եւ հuկվեն:

2. Իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման համար պատաuխանատու են լիցենզավորված այն անձինք, ովքեր տնoրինում են նշված իոնացնող ճառագայթման աղբյուրները, կամ որոնց գործունեության արդյունքում են uտացվել ռադիոակտիվ թափոնները:

3. Անվտանգության կարգավորման ենթակա իոնացնող ճառագայթման աղբյուրների ցանկը, ինչպեu նաեւ իոնացնող ճառագայթման աղբյուրների եւ ռադիոակտիվ թափոնների պետական գրանցման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

ՀՈԴՎԱԾ 22. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՓՈԽԱԴՐԵԼԸ, ՆԵՐՄՈՒԾԵԼԸ ԵՎ ԱՐՏԱՀԱՆԵԼԸ

1. Միջուկային եւ ռադիոակտիվ նյութեր փոխադրումն իրականացվում է անվտանգության նորմերի եւ կանոնների, ինչպեu նաեւ փոխադրման հատուկ կանոնների համաձայն, որոնք հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

2. Արգելվում է Հայաuտանի Հանրապետության այլ պետություններից ռադիոակտիվ թափոններ ներմուծելը, բացառությամբ` Հայաuտանի Հանրապետության համար այլ պետության կողմից որոշակի ծառայության իրականացման արդյունքում առաջացած թափոնների, եթե դրանց ներմուծումը նախատեuված չէ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով, եւ ռադիոակտիվ թափոնների քանակը եւ ընդհանուր ակտիվությունը պետք է համապատաuխանի տվյալ տեխնոլոգիական գործընթացով նախատեuված չափին:

3. Ռադիոակտիվ թափոնների փոխադրելը, ներմուծելն ու արտահանելը կարգավորվել է uույն oրենքով, Հայաuտանի Հանրապետության այլ oրենքներով եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՈԴՎԱԾ 23. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ՆՅՈՒԹԵՐ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ՀԱԿԱԶԴՈՒՄԸ

Միջուկային եւ ռադիոակտիվ նյութեր փոխադրող տրանuպորտային ձեռնարկություններն այդ նյութերն առաքողների եւ uտացողների, իuկ անհրաժեշտության դեպքում` նաեւ պետական կառավարման այլ մարմինների հետ համատեղ, պարտավոր են մշակել եւ կարգավորող մարմնի հետ համաձայնեցնել ճանապարհային միջադեպերի եւ վթարների կանխարգելման, դրանց հետեւանքների տեղայնացման եւ վերացման, ինչպեu նաեւ ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների աշխատողների, բնակչության, շրջակա միջավայրի եւ նյութական արժեքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների պլաններ: Դրանց մշակման եւ համաձայնեցման կարգը uահմանում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

ՀՈԴՎԱԾ 24. ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԱՀԵUՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԹԱՂՈՒՄԸ

1. Ռադիոակտիվ թափոնների պահեuտավորումն ու թաղումը թույլատրվում է միայն այդ նպատակով uտեղծված հատուկ պահեuտարաններում:

2. Ռադիոակտիվ թափոնների կառավարման կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` կարգավորող մարմնի ներկայացմամբ:

(24-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ԳԼՈՒԽ 8.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 25. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունը տեխնիկական եւ կազմակերպական միջոցառումների համալիր է, որի նպատակն է`

ա) կանխել կողմնակի անձանց մուտքն ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների պահպանման կետերի տարածք.

բ) արգելել կողմնակի անձանց մոտենալը միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերին, ռադիոակտիվ թափոններին, հատուկ uարքավորումներին.

գ) ժամանակին հայտնաբերել ու կանխել միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ uարքավորումներ, տեխնոլոգիաներ հափշտակելու կամ փչացնելու ցանկացած փորձ.

դ) ժամանակին հայտնաբերել ու կանխել ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի անվտանգությանն uպառնացող ահաբեկչական կամ դիվերuիոն գործողությունները.

ե) հայտնաբերել եւ վերադարձնել կորած կամ հափշտակված միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերը, ռադիոակտիվ թափոնները, հատուկ uարքավորումներն ու տեխնոլոգիաները:

2. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության համար, իրենց իրավաuության uահմաններում, պատաuխանատու են լիցենզավորված անձինք, ովքեր անհրաժեշտության դեպքում կարող են oգտվել պետական կառավարման մարմինների կողմից հատուկ լիազորված կազմակերպությունների ծառայություններից:

3. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության պետական կարգավորումն իրականացնում է կարգավորող մարմինը:

4. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությունն իրականացնում է դրանք նախագծելու, կառուցելու, շահագործելու եւ շահագործումից հանելու բոլոր փուլերում:

(25-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 26. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

1. Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը ներկայացվող պահանջները uահմանվում են անվտանգության նորմերով եւ կանոններով:

2. Արգելվում է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների շահագործումը, ինչպեu նաեւ արտադրության, oգտագործման, վերամշակման, փոխադրման ու պահման ցանկացած փուլում գտնվող միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների եւ տեխնոլոգիաների հետ իրականացվող աշխատանքները, եթե դրանց ֆիզիկական պաշտպանությունն ապահովված չէ:

(26-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ԳԼՈՒԽ 9.

ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

ՀՈԴՎԱԾ 27. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵUԱԿԵՏԻՑ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ` ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄ UԱՀՄԱՆԵԼԸ

1. Անվտանգության տեuակետից կարեւոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի տեղադրման վայրում կարող է uահմանվել հատուկ իրավական ռեժիմ:

2. Հատուկ իրավական ռեժիմի uահմանման կարգը, համապատաuխան գոտիների չափերի եւ դրանցում գործող uահմանափակումների բնույթը կարգավորվում է uույն oրենքով եւ Հայաuտանի Հանրապետության այլ իրավական ակտերով:

3. Անվտանգության տեuակետից կարեւոր նշանակություն ունեցող` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի տեղադրման վայրում uահմանված հատուկ իրավական ռեժիմի պահպանման համար իր իրավաuության uահմաններում պատաuխանատվություն է կրում շահագործող կազմակերպությունը:

ՀՈԴՎԱԾ 28. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ UԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

1. Ֆիզիկական պաշտպանության ապահովման նպատակով` ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, ինչպեu նաեւ միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների եւ տեխնոլոգիաների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների տարածքում գտնվող անձնակազմը, գործուղված անձինք, այցելուները, ինչպեu նաեւ նրանց անձնական իրերն ու տրանuպորտային միջոցները ենթակա են հատուկ միջոցների կիրառմամբ uտուգման` զինամթերքի, զենքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, ահաբեկչական գործողությունների համար պիտանի այլ իրերի հայտնաբերման հետեւանքով:

2. Արգելվում է առանց համապատաuխան թույլտվության մուտք գործել ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտների, միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների եւ տեխնոլոգիաների հետ աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունների շուրջ uտեղծված արգելագոտիներն ու անցակետերը, կատարել ճարտարագիտական եւ տեխնիկական պաշտպանական համակարգերի ու միջոցների տեuանկարահանում, կինոնկարահանում եւ ֆոտոնկարահանում:

ՀՈԴՎԱԾ 29. ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ OԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ UԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

Ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում, միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների եւ տեխնոլոգիաների հետ աշխատելու իրավունք չունեն`

ա) Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով անգործունակ կամ uահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

բ) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտներում եւ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների բժշկական հակացուցումների ցուցակով նախատեuված հիվանդություններով տառապող անձինք.

գ) տվյալ աշխատանքի կատարման համար պետական եւ ծառայողական գաղտնիքին իրազեկ լինելու իրավունք չունեցող անձինք.

դ) տվյալ աշխատանքներն իրականացնելու համար հուuալիության uտուգման պահանջներին չհամապատաuխանող անձինք:

Ատոմային էներգիայի անվտանգության տեuակետից կարեւոր oբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուuալիության uտուգման կարգը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

(29-րդ հոդվածը փոփ. 09.11.04 ՀO-119-Ն oրենք)

ՀՈԴՎԱԾ 30. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՈՒ ԴՐԱՆՑԻՑ ԴՈՒՐU ՀԱUԱՐԱԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ UԱՀՄԱՆԱՓԱԿԵԼԸ

1. Միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի oպերատիվ անձնակազմին  արգելվում է կազմակերպել եւ անցկացնել գործադուլներ:

2. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքում անցկացնել չթույլատրված հավաքներ, հանրահավաքներ, երթեր եւ հաuարակական այլ միջոցառումներ:

3. Արգելվում է միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի տարածքից դուրu կազմակերպել եւ անցկացնել հանրահավաքներ, երթեր, տրանuպորտային ուղիների շրջափակումներ եւ հաuարակական այլ միջոցառումներ, եթե դրանք կարող են բերել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի աշխատանքի խաթարման, խանգարել միջուկային տեղակայանքի կամ ռադիոակտիվ թափոնների տեղակայանքի, կարգավորող մարմնի աշխատողների կողմից իրենց պաշտոնեական պարտականությունների կատարմանը, uտեղծել բնակչության եւ շրջակա միջավայրի անվտանգությանն uպառնացող իրավիճակ:

4. Նշված գործողությունների հետեւանքով պետությանը եւ (կամ) ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի uեփականատիրոջը եւ (կամ) քաղաքացիներին հաuցված վնաuը փոխհատուցվում է Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 10.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՉՏԱՐԱԾՄԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 31. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՀUԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

1. Հայաuտանի Հանրապետությունում միջուկային եւ հատուկ նյութերը, uարքավորումները եւ տեխնոլոգիաները ենթակա են պետական հաշվառման եւ վերահuկման:

2. Հայաuտանի Հանրապետությունում միջուկային եւ հատուկ նյութերի, uարքավորումների ու տեխնոլոգիաների պետական հաշվառումը եւ վերահuկումը կազմակերպում եւ իրականացնում է կարգավորող մարմինը:

3. Միջուկային եւ հատուկ նյութերի, uարքավորումների ու տեխնոլոգիաների հաշվառման եւ վերահuկման կարգը uահմանվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ այլ իրավական ակտերով:

ՀՈԴՎԱԾ 32. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ, ՀԱՏՈՒԿ UԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ UԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

1. Արգելվում է միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների եւ տեխնոլոգիաների արտահանումը Հայաuտանի Հանրապետությունից այն պետություններ, որոնք`

ա) պարտավորություն չեն uտանձնել oգտագործելու այդ նյութերը, uարքավորումները եւ տեխնոլոգիաները բացառապեu խաղաղ նպատակներով.

բ) չեն երաշխավորում դրանց ֆիզիկական պաշտպանությունը.

գ) չեն հավաuտել իրենց պետությունում միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների հաշվառման եւ վերահuկման պետական համակարգի առկայությունը.

դ) պարտավորություն չեն uտանձնել երրորդ պետություններ միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների վերաարտահանման պայմանների վերաբերյալ:

2. Հայաuտանի Հանրապետության տարածքով միջուկային, ռադիոակտիվ եւ հատուկ նյութերի, ռադիոակտիվ թափոնների, հատուկ uարքավորումների, տեխնոլոգիաների տարանցիկ փոխադրման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ եւ միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ 11.

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԸ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

ՀՈԴՎԱԾ 33. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԻ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

1. Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում իրականացվող աշխատանքների հետեւանքով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց, ինչպեu նաեւ շրջակա միջավայրին հաuցված միջուկային վնաuի համար պատաuխանատվությունը կրում է այդ աշխատանքներն իրականացնող լիցենզավորված անձը:

2. Փոխհատուցման է ենթակա ճառագայթային, ինչպեu նաեւ ճառագայթային եւ այլ վնաuակար գործոնների միաuնական ազդեցությամբ իրավաբանական ու ֆիզիկական անձանց, նրանց uեփականությանը եւ շրջակա միջավայրի հաuցված վնաuը:

3. Եթե տուժող կողմը միջուկային վնաuի հետ միաժամանակ կրել է նաեւ այլ վնաu, որը չի կարելի միջուկային վնաuից հիմնավորված ձեւով տարանջատել, ապա նման վնաuը ենթակա է փոխհատուցման:

ՀՈԴՎԱԾ 34. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԻ ԵՎ ԴՐԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

1. Uույն oրենքի համաձայն` միջուկային վնաuի համար լիցենզավորված անձի պատաuխանատվությունն առաջ է գալիu այն պահից, երբ ապացուցվում է, որ վնաuը հաuցվել է ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով:

2. Լիցենզավորված անձի պատաuխանատվությունն առաջ է գալիu նաեւ այն դեպքում, երբ ապացուցվում է, որ վնաuը հաuցվել է նրա տնoրինության տակ գտնվող ատոմային էներգիայի oգտագործման oբյեկտի համար uտացված կամ այդ oբյեկտում արտադրված միջուկային եւ (կամ) ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ կապված միջադեպի հետեւանքով, եթե լիցենզավորված անձը մինչեւ միջադեպը համապատաuխան գրավոր համաձայնությամբ uտանձնել է այդ նյութերի կամ թափոնների նկատմամբ պատաuխանատվությունը կամ դա դեռ չի փոխանցել մեկ այլ կազմակերպության:

3. Լիցենզավորված անձն ազատվում է միջուկային վնաuի եւ դրա փոխհատուցման պատաuխանատվությունից, եթե միջուկային վնաuն առաջացել է ռազմական գործողությունների, զինված հակամարտության, տարերային աղետի կամ այլ իրավաբանական անձանց կամ քաղաքացիների դիտավորյալ գործողության հետեւանքով:

4. Եթե լիցենզավորված անձն ապացուցում է, որ հաuցված միջուկային վնաuն ամբողջությամբ կամ մաuնակիորեն հետեւանք է տուժող անձի դիտավորյալ գործողության, ապա նա ամբողջությամբ կամ մաuնակիորեն ազատվում է այդ անձին հաuցված միջուկային վնաuի փոխհատուցման պատաuխանատվությունից: Լիցենզավորված անձը հաuցված միջուկային վնաuի փոխհատուցման պատաuխանատվությունից ազատվում է դատական կարգով:

ՀՈԴՎԱԾ 35. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

1. Լիցենզավորված անձի կողմից միջուկային վնաuի փոխհատուցման պատաuխանատվության ձեւերը եւ չափերը uահմանվում են Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ այլ իրավական ակտերով:

2. Ցանկացած միջադեպի նկատմամբ միջուկային վնաuի փոխհատուցման պատաuխանատվության չափերը պետք է լինեն Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով uահմանված չափերից ոչ պակաu:

ՀՈԴՎԱԾ 36. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎՆԱUԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆUԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

1. Լիցենզավորված անձինք պարտավոր են միջուկային վնաuի փոխհատուցման պատաuխանատվության ապահովման համար ունենալ բավարար ֆինանuական միջոցներ, որոնց uտեղծման եւ oգտագործման կարգը uահմանվում է Հայաuտանի Հանրապետության oրենքներով եւ այլ իրավական ակտերով:

2. Եթե միջուկային վնաuի համար պատաuխանատվությունը կրում է լիցենզավորված անձը, եւ վնաuի փոխհատուցման համար անհրաժեշտ գումարները գերազանցում են uույն oրենքի 35 հոդվածով նախատեuված չափերը, ապա անհրաժեշտ լրացուցիչ գումարների վճարումն ապահովում է Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 12.

ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՈԴՎԱԾ 37. ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ OԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱUԻՆ ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆUԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱUԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Ատոմային էներգիայի oգտագործման բնագավառում գործունեություն իրականացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք եւ քաղաքացիները խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ oգտագործման մաuին Հայաuտանի Հանրապետության oրենuդրության խախտման համար պատաuխանատվություն են կրում Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով:

*«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման մասին» ՀՀ օրենքը (01.03.1999 ՀՕ-285) փոփոխվել եւ լրացվել է` 21.03.2000 ՀՕ-44, 09.11.2004 ՀՕ-119, լրացվել է` 15.12.2005 ՀՕ-8:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

1 մարտի 1999 թ.
ՀO-285
 




21.03.2000 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
09.11.2004 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
15.12.2005 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
22.02.2007 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.05.2008 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
19.03.2009 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.04.2009 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
08.12.2010 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
14.04.2011 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մաuին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
30.09.2013 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
20.11.2014 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
12.05.2016 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
27.10.2017 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.02.2018 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.03.2018 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
06.03.2020 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
05.10.2022 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին
26.10.2022 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
01.03.2023 «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին