Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.11.1992
Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական եւ կազմակերպական հիմքերը, ինչպես նաեւ պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները,  որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար եւ վտանգավոր գործոնների ազդեցությունը եւ բարենպաստ պայմաններ ապահովում նրա եւ ապագա սերունդների կենսունակության համար:
 
 

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հիմնադրույթները

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը իրականացվում է՝

- բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման եւ շրջակա միջավայրի առողջացման պետական, տեղական նպատակային ծրագրերի իրագործմամբ.

- պետական կառավարման մարմինների, ինչպես նաեւ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւերից), պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարական կանոնների եւ հիգիենիկ նորմատիվների պարտադիր պահպանմամբ, ինչպես նաեւ սանիտարահիգիենիկ եւ համաճարակային միջոցառումների իրականացմամբ.

- Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտման համար ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ կարգապահական, վարչական, նյութական եւ քրեական պատասխանատվության սահմանմամբ.

- բնակչության առողջական վիճակի, հիգիենիկ եւ համաճարակային իրադրության, իրականացվող սանիտարականխարգելիչ միջոցառումների մասին հավաստի լիարժեք տեղեկատվությամբ.

- պետական սանիտարահամաճարակային հսկողության համակարգի, արտադրական եւ հասարակական վերահսկողության մեխանիզմի արմատավորմամբ:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է սույն օրենքից եւ դրան համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության տարածումը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ այլ պետությունների ձեռնարկություններին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող այլ պետություններին, ձեռնարկություններին, կազմակերպություններին եւ քաղաքացիներին պատկանող ձեռնարկությունների վրա:

Հոդված 4. Սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները

Սանիտարական կանոնները եւ հիգիենիկ նորմատիվները (հետագայում՝ սանիտարական կանոններ) սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության եւ ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործնեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների համար:

Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման եւ կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սանիտարական կանոնները պարտադիր կարգով հրապարակվում եւ ազատորեն տարածվում են բնակչության շրջանում:

ԳԼՈՒԽ II

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 5. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասության շրջանակներում՝

1) իրականացնում է բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման միասնական պետական քաղաքականություն.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջների կատարումը.

3) մշակում է պետական ծրագրեր՝ ուղղված հիվանդությունների կանխարգելմանը, վթարների, տարերային աղետների հետեւանքների, բնակչության զանգվածային հիվանդությունների վերացմանը եւ թունավորումների կանխարգելման բնագավառում գիտատեխնիկական նվաճումների ներդրմանը.

4) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության բնակեցման եւ տնտեսական գործունեության վարման ապահովմանն ուղղված վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների տարածումը կանխելու եւ վերացնելու հատուկ պայմանները եւ ռեժիմը.

5) կնքում է համապատասխան միջազգային պայամանագրեր.

6) բնակչության շրջանում կազմակերպում է հիգիենիկ դաստիարակությունը եւ ուսուցումը, սանիտարահամաճարակային իրավիճակի վերաբերյալ ապահովում է անհրաժեշտ տեղզեկատվություն ինչպես հանրապետական, այնպես էլ տեղական մարմինների միջոցով:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը

Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման, հիգիենիկ եւ համաճարակային հսկողության իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայություն /ՊՀՀԾ/:

ՊՀՀԾ-ն ստեղծվում է Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարահամաճարակային ծառայության մարմինների եւ հիմնարկների բազայի վրա:

ՊՀՀԾ-ի ղեկավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժշկի կողմից:

ՊՀՀԾ-ի կառավարման եւ ֆինանսավորման կարգը, կառուցվածքը եւ լիազորությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է՝

- սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումը.

- պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում.

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական ղեկավարումը.

- բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների կազմակերպումը.

- վարակիչ եւ ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

- հիգիենիկ գիտելիքների քարոզչությունը:

Հոդված 8. Պատգամավորների շրջանային եւ հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների լիազորությունները բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Պատգամավորների շրջանային եւ հանրապետական ենթակայության քաղաքների քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեներն իրենց իրավասության շրջանակներում՝

1) ապահովում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության իրականացումը համապատասխան տարածքում.

2) մշակում եւ հաստատում են բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված տեղական ծրագրերը, վերահսկողություն են սահմանում դրանց կատարման նկատմամբ, իրականացնում են սանիտարահիգիենիկ եւ այլ հատուկ փորձաքննությունների, գիտահետազոտական աշխատանքների կազամակերպումը եւ դրանց ֆինասավորումը.

3) կոորդինացնում են իրենց տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական ենթակայությունից կամ սեփականության ձեւերից), քաղաքացիների կողմից սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

4) զմակերպում են օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների կանխարգելման ու վերացման ուղղությամբ.

5) ընդունում են որոշումներ զանգվածային հիվանդությունների եւ թունավորումների, վարակիչ հիվանդությունների համաճարակների առաջացման դեպքում իրենց տարածքում կարանտին կամ սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու եւ դրանք չեղյալ հայտարարելու մասին.

6) ապահովում են բարենպաստ շրջակա միջավայրի նկատմամբ քաղաքացիների իրավունքների իրացման պայմանները:

ԳԼՈՒԽ III

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 9. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների իրավունքներն ու պարտականությունները
սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպություններն իրավունք ունեն՝

1) պետական մարմիններից ստանալ տեղեկություններ սանիտարահամաճարակային իրադրության շրջակա միջավայրի, բնակչության առողջական վիճակի եւ սանիտարական կանոնների մասիին.

2) մասնակցել բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական մարմինների որոշումների եւ ծրագրերի մշակմանն, քննարկմանն ու ընդունմանը:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները պարտավոր են՝

1) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները եւ արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ.

2) մշակել ու իրականացնել սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումները շրջակա միջավայրի աղտոտման վերացման եւ կանխման, բնակչության աշխատանքի, կենցաղի, կրթության եւ հանգստի պայմանների բարելավման, ինչպես նաեւ հիվանդությունների առաջացման ու տարածման կանխարգելման ուղղությամբ.

3) տեղեկացնել Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը, ինչպես նաեւ տեղական իշխանություններին վթարային իրավիճակների, արտադրության տեխնոլոգիական այն պրոցեսների մասին, որոնք կարող են հանգեցնել կամ հանգեցրել են սանիտարական կանոնների խախտման.

4) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ պետական իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց որոշումները եւ կարգադրությունները, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը խախտող ձեռնարկությունների, հիմնարկների եւ կազմակերպությունների կամ դրանց առանձին կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կասեցման վերաբերյալ որոշումները.

5) կազմակերպել իրենց աշխատողների սանիտարական կուլտուրայի բարձրացմանը նպաստող հիգիենիկ ուսուցում եւ դաստիարակություն:

Հոդված 10. Քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում

Քաղաքացիներն ունեն՝

1) բարենպաստ շրջակա միջավայրի եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավունք.

2) շրջակա միջավայրի սանիտարահամաճարակային իրադրության վերաբերյալ հավաստի եւ ամբողջական տեղեկատվության ու իրազեկման իրավունք.

3) պետական մարմինների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանը վերաբերող որոշումների եւ ծրագրերի մշակմանը, քննարկմանն ու ընդումանը, սահմանված կարգով, մասնակցելու եւ դրանց իրականացումը վերահսկելու իրավունք.

4) սանիտարական կանոնների խախտման հետեւանքով իրենց առողջությանը հասցված վնասի փոխհատուցում ստանալու իրավունք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիները պարտավոր են՝

1) հոգալ իրենց առողջական վիճակի, երեխաների առողջության եւ հիգիենիկ դաստիարակության մասին.

2) կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները.

3) կատարել սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մարմինների եւ պաշտոնատար անձանց որոշումներն ու կարգադրությունները.

4) մասնակցել սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը:

Հոդված 11. Ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների իրավունքների իրացման երաշխիքները

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները եւ կազմակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիները ունեն պետական մարմինների պաշտոնատար անձանց այն գործողությունները կամ անգործությունը գանգատարկվելու իրավունք, որոնք հանգեցրել են կամ կարող են հանգեցնել սույն օրենքի 9 եւ 10 հոդվածներով նրանց վերապահված իրավունքների սահմանափակմանը:

Գանգատը տրվում է վերադաս պաշտոնատար անձին, որից հետո՝ շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարան, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IV

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 12. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման բնագավառում

Հայաստանի Հանրապետության քաղաքային, ավանային եւ գյուղական բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման նախագծերը մշակվում են սանիտարական կանոնների պարտադիր պահպանմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Շինարարության նպատակով հողահատկացումները, նախագծման նորմերի, շինարարության, վերակառուցման եւ կառուցապատման նախագծային ու նորմատիվային փաստաթղթերի հաստատումը, բնակելի շենքերի, մշակութային-կենցաղային եւ կոմունալ շինությունների, արդյունաբերական, տրանսպորտային եւ այլ ձեռնարկությունների շահագործումը թույլատրվում են միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության դեպքում:

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության, փոխադրման պահպանման եւ իրացման բնագավառում

Սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության տեխնոլոգիան, դրանց փոխադրումը, պահպանումը եւ իրացումը կատարվում են սանիտարական կանոնների պահպանմամբ: Չհամապատասխանելու դեպքում դրանք անմիջապես հանվում են արտադրությունից, վաճառքից՝ համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշման համաձայն:

Սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների եւ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծումը, նոր տեխնոլոգիաների կիրառումը, նոր տեսակի սննդամթերքի մշակումը եւ արտադրությունը, ինչպես նաեւ պոլիմերային եւ այլ բնույթի նյութերի, տարաների օգտագործումը, որոնք շփվում են պարենային հումքի եւ սննդամթերքի հետ կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության՝ սանտարահիգիենիկ փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող այն ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները, որոնք արտասհմանից սննդամթերքի եւ պարենային հումքի ներմուծման եւ իրացման պայմանագրեր են կնքում, պարտավոր են ապահովել սույն հոդվածի պահանջների կատարումը:

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները քիմիական նյութերի եւ կենսաբանական միջոցների կիրառման բնագավառում

Վարակիչ հիվանդություններ փոխանցողների դեմ օգտագործվող միջոցների, հանքային պարարտանյութերի, բույսերի աճի կարգավորիչների եւ դրանց պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների, պոլիմերային նյութերի եւ պլաստմասաների, օծանելիքային գեղահարդարման արտադրանքի, այլ քիմիական նյութերի եւ կենսաբանական միջոցների, բժշկական իմունակենսաբանական պատրաստուկների կիրառումը թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության համապատասխան մարմնի դրական եզրակացության առկայության դեպքում:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները նոր հումքի, նյութերի, պատրաստուկների եւ տեխնոլոգիաների արտադրության մեջ ներդրման եւ կիրառման, ինչպես նաեւ այն արտադրատեսակների բնագավռում, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումնն ու կիրառությունը կարող են անբարենպաստ ազդեցություն գործել մարդու առողջության վրա

Այն արտադրատեսակները, որոնց արտադրությունը, փոխադրումը, պահպանումն ու կիրառությունը պահանջում են մարդու անմիջական մասնակցություն եւ կարող են անբարենպաստ ազդեցություն գործել նրա առողջության վրա, իրենց որակական ցուցանիշներով եւ հատկություններով պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Տնտեսության մեջ եւ կենցաղում օգտագործելու համար նախատեսված նոր տեխնոլոգիաները, հումքը, նյութերը եւ պատրաստուկները թույլատրվում է արտադրության մեջ ներդնել եւ կիրառել միայն սանիտարական կանոններին դրանց համապատասխանության մասին Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահաճարակային ծառայության դրական եզրակցության առկայության դեպքում:

Գործող սանիտարական կանոններին չհամապատասխանող արտադրանքի թողարկման համար պատասխանատու ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները եւ քաղաքացիները համապատասխան գլխավոր պետական սանիտարական բժշկի որոշմամբ պարտավոր են կասեցնել դրա արտադրությունն ու իրացումը:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակչության ջրամատակարարման եւ ջրօգտագործման բնագավառում

Քաղաքների եւ այլ բնակավայրերի բնակիչներն ապահովվում են մարդու կենցաղային եւ ֆիզիոլոգիական կարիքների համար խմելու ջրի անհրաժեշտ քանակությամբ՝ հիգիենիկ նորմատիվների համաձայն:

Խմելու, կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Պետական մարմինները իրականացնում են միջոցառումներ ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման եւ բնակչությանը բարձրորակ ջրով ապահովելու ուղղությամբ:

Կենտրոնացված եւ ոչ կենտրոնացված ջրամատակարարման, լողանալու, սպորտով զբաղվելու եւ բնակչության հանգստի, բուժական նպատակներով օգտագործվող, ինչպես նաեւ բնակավայրերի սահմաններում գտնվող ջրամբարների ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոններին:

Բնակչության ջրօգտագործման աղբյուրների աղտոտումը կանխարգելելու եւ վերացնելու նպատակով պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սահմանվում են սանիտարական պահպանման գոտիներ՝ հատուկ ռեժիմով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Ջրի որակը սանիտարական կանոններին չհամապատասխանելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ համաճարակային ծառայության որոշմամբ ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների եւ քաղաքացիների կողմից ջրի աղբյուրների օգտագործումը դադարեցվում է:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի մթնոլորտային օդի եւ աշխատատեղերի օդի մաքրության պահպանման բնագավառում

Բնակավայրերի մթնոլորտային օդում եւ աշխատատեղերի օդում, մարդկանց գտնվելու վայրերում աղտոտող նյութերի քանակությունը եւ վնասակար ֆիզիկական գործոնների մակարդակները պետք է համապատասխանեն սանիտարական կանոններին:

Բնակավայրերի մթնոլորտային օդի արտադրական (արդյունաբերական, գյուղատնտեսական, էներգետիկ) արտանետումների աղտոտումից պաշտպանելու համար պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեները սահմանում են սանիտարապաշտպանական հատուկ ռեժիմով գործող գոտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության բնակչությանը սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակի պահպանման բնագավառում

Պատգամավորների տեղական խորհուրդները, նրանց գործադիր կոմիտեները, ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները, Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության համաձայն պահպանում են բնակավայրերի բարվոք սանիտարական վիճակը: Բնակավայրերի սանիտարական վիճակի պահպանման եւ հսկողության կարգն ու պայմանները սահմանվում եւ իրականացվում են պետական իշխանության տեղական մարմինների կողմից:

Ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, քաղաքացիները արտադրական եւ կենցաղային թափոնների հավաքման, վերամշակման, օգտահանման, վարակազերծման եւ թաղման ժամանակ պետք է պահպանեն սանիտարական կանոնները:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները շենքերի, կառույցների, սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների պահպանման ու շահագործման բնագավառում

Պետական համապատասխան մարմինները բնակելի շենքերը շահագործման հանձնելիս պարտավոր են պահպանել գործող սանիտարական կանոնների պահանջները:

Արգելվում է բնակեցումը այն բնակելի կառույցներում, որոնք չեն համապատասխանում սանիտարական կանոններին:

Բնակելի, արտադրական եւ մյուս շենքերը, կառույցները, տեխնոլոգիական եւ մյուս սարքավորումները, տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում, անհրաժեշտ է պահել եւ շահագործել սանիտարական կանոններին, ստանդարտներին եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգությունն ապահովող այլ նորմատիվ տեխնիկական փաստաթղթերին համապատասխան:

Հոդված 20. Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ընդհանուր պահանջները ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս

Ռադիոակտիվ նյութերի եւ այլ իոնացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատելիս, ինչպես նաեւ դրանց արտադրության, օգտագործման, մշակման, պահպանման, փոխադրման, վնասազերծման եւ թաղման ժամանակ անհրաժեշտ է պահպանել ճառագայթային անվտանգության նորմերը եւ համապատասխան նորմատիվային փաստաթղթերի պահանջները:

Իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործումը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված կարգով Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ համաճարակային ծառայության դրական եզրակացության առկայության դեպքում:

Հոդված 21. Հիգիենիկ ուսուցման կազմակերպումը

Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է բնակչության հիգիենիկ կուլտուրայի բարձրացմանը, առողջ ապրելակերպի քարոզչությանն ու հիվանդությունների կանխարգելմանը նպատակաուղղված ուսուցում՝ հիգիենիկ գիտելիքների տարածում, որի կազմակերպման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 22. Բժշկական պարտադիր զննությունը

Բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերը, վնասակար արտադրության մեջ աշխատողները ենթակա են նախնական եւ պարբերական բժշկական զննության, որի համար ձեռնարկությունները, հիմնարկներն ու կազմակերպությունները ստեղծում են համապատասխան պայմաններ: Բժշկական զննության անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 23. Սանիտարահիգիենիկ փորձաքննությունը

Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում պետական մարմինների կողմից հատուկ կարեւորության խնդիրների վերաբերհյալ որոշումներ կարող են կայացվել միայն Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության մասնագիտական փորձաքննության տվյալների հիման վրա տրված դրական եզրակացության առկայության դեպքում:

Պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում ատոմային էներգետիկայի, շրջակա միջավայրի քիմիական եւ կենսաբանական արտանետումներ եւ հոսքեր ունեցող օբյեկտմների, ինչպես նաեւ էկոլոգիական աղետի կարգավիճակ ունեցող գոտիներում օբյեկտների տեղաբաշխման, վերակառուցման եւ ընդունման, նախադեպ չունեցող նոր տեխնոլոգիաների ներդրման եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

Սանիտարահիգիենիկ փորձաքննություն է իրականացվում նաեւ պետական մարմինների հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության նախաձեռնությամբ, ինչպես նաեւ հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպությունների, բնակչության կողմից բարձրացված սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հետ կապված հարցերի կապակցությամբ:

Փորձաքննության տվյալների հիման վրա տրված եզրակացությունները քննարկվում եւ հաշվի են առնվում պետական մարմինների կողմից՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունելիս:

ԳԼՈՒԽ V

ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ՈՒ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 24. Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների եւ մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ՝ Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողությունը ներառում է՝

- բնակչության առողջական վիճակի զննությունը, կանխատեսումը եւ գնահատումը՝ ըստ շրջակա միջավայրի վիճակի.

- վարակիչ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների եւ թունավորումների առաջացման, ինչպես նաեւ տարածաման պատճառների ու պայմանների հայտանաբերումը.

- բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ առաջարկությունների մշակումը.

- հսկողությունը ձեռնարկությունների, հիմնարկների, կազամկերպությունների, քաղաքացիների կողմից սանիտարական կանոնների, հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ.

- Հայաստանի Հանրապետության սդանիտարակն օրենսդրության խախտման դեպքում պաշտոնատար անձանց եւ քաղաքացիների նկատմամբ համապատասխան միջոցառումների կիրառումը.

- վարակիչ, պրոֆեսիոնալ, զանգվածային ոչ վարակիչ հիվանդություննրի եւ թունավորումների պետական վիճակագրական հաշվառումը:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության իրականացումը դրվում է Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության վրա:

Հոդված 25. Հասարակական, հիգիենիկ եւ հակահամաճարակային վերահսկողությունը

Հասարակակն ու հասարակական-քաղաքական կազամակերպությունները, ինչպես նաեւ քաղաքացիների առանձին խմբերը իրավասու են, Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հասարակական վերահսկողություն իրականացնել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահպանման եւ սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում՝ արդյունքների մասին տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայությանը:

ԳԼՈՒԽ VI

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊՏՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հոդված 26. Պատասախանատվությունը Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար

Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների համար Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները, պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ VII

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոդված 27. Միջազգային պայմանագրեր

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան սահմանում է սույն օրենքը, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերը:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
12 դեկտեմբերի 1992 թ.
Հ. Ն.-0732-1-ՀՕ-43




27.11.2006 «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.06.2014 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտան•ության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին
21.03.2018 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
23.03.2018 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
04.12.2019 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
04.09.2020 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին