Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2002
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 43-րդ հոդվածի՝

1) առաջին մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ հնգապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:».

2) երկրորդ մասի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 80-83-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 84-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանhինգապատիկի չափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 85-86-րդ հոդվածների սանկցիաները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկից մինչեւ հնգապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քսանհինգապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Օրենսգրքի 87-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկից մինչեւ տասնապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 7. Օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասի 1-2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) սանիտարահիգիենիկ եւ սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմերից) խախտումների համար Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության մարզերի, Երեւան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները եւ նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնները եւ նորմերը խախտելու համար՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը եւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության մարզերի, Երեւան քաղաքի գլխավոր պետական սանիտարական բժիշկները եւ նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հնգապատիկի չափով, եւ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-459