Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000

Հոդված 1. Մովսես Խորենացու մեդալը շնորհվում է հայ մշակույթի, արվեստի, գրականության, կրթության, հումանիտար գիտությունների բնագավառներում ունեցած ստեղծագործական ակնառու նվաճումների համար:

Հոդված 2. Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի, լուսավորության եւ բարձրագույն կրթության եւ գիտության նախարարությունների
կողմից:

Հոդված 3 . Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում ՝ Անանիա Շիրակացու մեդալից հետո:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0887-1-ՀՕ-70