Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000

Հոդված 1. Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ
նշանակալի բարեգործական գործունեության համար:

Հոդված 2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, կրտսեր եւ միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաեւ բարեգործները եւ այլ անձինք:

Հոդված 3. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի եւ սոցիալական ապահովության
նախարարությունների կողմից:

Հոդված 4. Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Գոշի մեդալից հետո:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0885-1-ՀՕ-68