Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը
ՕՐԵՆՔԸ
ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
Մխիթար Հերացու մեդալը շնորհվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության զարգացմանը մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաեւ
նշանակալի բարեգործական գործունեության համար:
Հոդված 2. Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվում են քաղաքացիական եւ զինվորական բժիշկները, կրտսեր եւ միջին բուժանձնակազմի աշխատողները, դեղագործները, ինչպես նաեւ բարեգործները եւ այլ անձինք:
Հոդված 3.
Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրվելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության, պաշտպանության ու աշխատանքի եւ սոցիալական ապահովության
նախարարությունների կողմից:
Հոդված 4. Մխիթար Հերացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Գոշի մեդալից հետո:
Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0885-1-ՀՕ-68