Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000

Հոդված 1. Մխիթար Գոշի մեդալը շնորհվում է ակնառու պետական եւ հասարակական-քաղաքական գործունեության, ինչպես նաեւ դիվանագիտության, իրավագիտության եւ քաղաքագիտության ասպարեզում ունեցած
նշանակալի ծառայությանների համար:

Հոդված 2. Մխիթար Գոշի մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Հոդված 3. Մխիթար Գոշի մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Մարտական ծառայության մեդալից հետո:
 

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0884-1-ՀՕ-67