Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000

Հոդված 1. Մարտական ծառայության մեդալը շնորհվում է մարտական առաջադրանքների կատարմանը նպաստող հմուտ, նախաձեռնող, համարձակ գործողությունների, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման,
երկրի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած ծառայությանների համար:

Հոդված 2. Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:

Հոդված 3. Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ պետական վարչությունների կողմից:

Հոդված 4. Մարտական ծառայության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, Արիության մեդալից հետո:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0883-1-ՀՕ-66