Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԽՍՀՄ ԵՎ ՀԽՍՀ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1993
Հոդված 1. Հաշվի առնելով նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւներով պարգեւատրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած ծառայությունները, պահպանվում են նախկին ԽՍՀՄ-ի, ՀԽՍՀ-ի
պարգեւների մասին օրենսդրությամբ նախատեսված նրանց իրավունքներն ու պարտականությունները:

Հոդված 2. Շարունակվում է նախկին ԽՍՀՄ եւ ՀԽՍՀ պետական պարգեւների կրկնօրինակներ տալու մասին նյութերի քննարկումը, ղեկավարվելով այդ հարցերի վերաբերյալ նախկինում ընդունված նորմատիվ ակտերով:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0888-1-ՀՕ-71