Armenian      
Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 08.06.2004

Հոդված 1 .«Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օ րենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-11, այսուհետ` օրենք)2-րդ հոդվածում՝

1) 18-րդ հասկացությունը շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«զբոսավար՝ զբոսաշրջիկներին վճարովի էքսկուրսային տեղեկատվական, կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».

2) 19-րդ հասկացությունը շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«ուղեկցորդ՝ զբոսաշրջիկներին վճարովի կազմակերպչական ծառայություն եւ մասնագիտական օգնություն մատուցող ֆիզիկական անձ.».

3) 23-րդ հասկացությունը «բնական» բառից հետո լրացնել «, գիտական եւ այլ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 7-րդ մասը շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«7. Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթեւ աստղերով:».

2) 8-րդ մասի «երիտասարդական» բառը փոխարինել «մանկապատանեկան,» բառով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում 1-ին մասը «լիցենզավորվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ այն անձանց գործունեության, ովքեր զբոսավարի կամ ուղեկցորդի գործունեություն են իրականացնում բացառապես այն զբոսաշրջային օբյեկտի սահմաններում, որի աշխատողն են» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրելհետեւյալ խմբագրությամբ.

«3) զբոսաշրջիկների հանգստի եւ ճանաչողական նպատակներով, մասնավորապես՝ թանգարաններ, հուշարձաններ եւ այլ զբոսաշրջային օբյեկտներ այցելությունների կազմակերպված ծառայություններ.».

2) 2-րդ մասի 1-ին կետի«2-րդ կետում» բառերը փոխարինել «2-րդ եւ 3-րդ կետերում» բառերով:

Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածում 2-րդ մասի «7-8-րդ մասերի» բառերը փոխարինել «9-10-րդ մասերի» բառերով:


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

01.07.2004
ՀՕ-91