Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.03.2004
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 189.2-րդ հոդվածի «վեցապատիկից մինչեւ տասներկուապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասներկուապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը` «հարյուրքսանապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 189.3-րդ հոդվածի «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ ութսունապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերը` «երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 189.4-րդ հոդվածի «հնգապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով, «ութապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը` «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնապատիկից մինչեւ տասնհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով, «տասնհինգապատիկից մինչեւ քսանհինգապատիկի» բառերը` «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 189.5-րդ հոդվածի «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 189.6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 189.6. Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելը եւ սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելը

Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի չափով:

Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12.04.2004
ՀՕ-58