Armenian      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

«ՀԱՅԽՆԱՅԲԱՆԿՈՒՄ» ԱՎԱՆԴԱԴՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.03.2004

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Ի գիտություն ընդունելով «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու եւ փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը` հանձնաժողովի աշխատանքը գնահատել դրական եւ աշխատանքը համարել ավարտված:

2. Առաջարկել ժամանակավոր հանձնաժողովի անդամ-պատգամավորներին երկամսյա ժամկետում Ազգային ժողովի խմբերի, խմբակցությունների առաջարկությունների եւ հանձնաժողովի եզրակացության սկզբունքների հիման վրա մշակել օրենքի նախագիծ` մինչեւ սույն թվականի նոյեմբերն այն քննարկելու նպատակով: