Armenian      
Բռնադատվածների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՌՆԱԴԱՏՎԱԾՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 16.03.2004

Հոդված 1. «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 մայիսի 1994 թվականի, ՀՕ-106) 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Բռնադատվածի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում բռնադատվածի ազատազրկման, աքսորի կամ արտաքսման վայրում պատիժը կրելու, ինչպես նաեւ նրա նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու ժամանակահատվածներն ապահովագրական ստաժի մեջ հաշվառվում են եռակի չափով՝ սկսած 14 տարեկանից:

Բռնադատված եւ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ դարձած անձի համար սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները հաշվառվում են որպես ապահովագրական ստաժ՝ անկախ աշխատանքային ստաժի առկայությունից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: 
  
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.04.2004
ՀՕ-55