Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.12.2001

Հոդված 1. Հաստատել 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերը (հավելվածը կցվում է):

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 հունվարի 2002թ.
ՀՕ-291

2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
Ծ Ր Ա Գ Ր Ե Ր Ը

  • Բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Բնակչության  առողջության առաջնային պահպանման  2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Մոր եւ մանկան առողջության պահպանման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Բնակչության սոցիալապես անապահով եվ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի 2001 թվականի պետական նպատակային ծրագիր
  • Համաշխարային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւ առողջության առաջնային պահպանման զարգացման 2001 թվականի պետական նպատակային ծրագիր

  • Առողջապահական պետական նպատակային ծրագրերն ամենամյա ծրագրեր են, որոնք նպատակաուղղված են բնակչության առողջության պահպանմանը, եւ որոնց ֆինանսավորումն արտացոլված է յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում: 2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն ընդգրկում են բնակչությանը տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումը: Դրանք ֆինանսավորվում են 2002 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

    2002 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերն են՝

    բնակչության հիգիենիկ եւ համաճարակային անվտանգության ապահովման պետական նպատակային ծրագիրը.

    բնակչության առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրը.

    մոր եւ մանկան առողջության պահպանման պետական նպատակային ծրագիրը.

    բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության պետական նպատակային ծրագիրը.

    սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի պետական նպատակային ծրագիրը.

    Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջապա-հության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւ առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագիրը:


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի նպատակն է 2002 թվականին ապահովել՝

    - Հայաստանի Հանրապետության տարածքում հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական հսկողության միջոցառումների իրականացումը.

    - ինֆեկցիոն հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ եւ հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը.

    - բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ ուսումնասիրությունների կազմակերպումը.

    - բնակչության հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական-մեթոդական կանոնակարգումը.

    - հիգիենիկ-համաճարակաբանական նորմերի եւ կանոնների պատշաճ համակարգի ստեղծումը.

    - բնակչության հիգիենիկ եւ բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացումը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են՝

    1. նախազգուշական եւ ընթացիկ սանիտարական հսկողության գծով՝

    ա) կառուցվող եւ վերակառուցվող օբյեկտների, բնակավայրերի հատակագծման եւ կառուցապատման, արդյունաբերական արտադրանքի, ներդրվող նոր տեխնոլոգիաների, սննդամթերքի եւ պարենային հումքի արտադրության բնագավառում սննդի նոր հավելումների եւ հատուկ կենսաբանական ակտիվ նյութերի ներմուծման նկատմամբ նախազգուշական հսկողության իրականացումը,

    բ) գործող օբյեկտների, խմելու ջրի, ջրամատակարարման եւ ջրահեռացման ցանցերի, մթնոլորտային օդը, հողը աղտոտող աղբյուրների, անբարենպաստ ֆիզիկական գործոնների, արտադրական հումքի եւ սննդամթերքի փորձաքննության, ինչպես նաեւ փակ շինությունների օդային միջավայրի եւ աշխատանքային գոտու օդի, մարդու վրա շրջակա միջավայրի ֆիզիկական գործոնների ազդեցության ու այլ գործոնների նկատմամբ ընթացիկ սանիտարական հսկողության իրականացումը.

    2. համաճարակաբանական հսկողության գծով՝

    ա) ինֆեկցիոն եւ զանգվածային ոչ ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը,

    բ) հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների իրականացումը.

    3. համաճարակաբանական հատուկ ծրագրերի գծով՝

    ա) մալարիայի դեմ պայքարի եւ կանխարգելման միջոցառումների իրականացումը,

    բ) մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման միջոցառումների իրականացումը.

    4. հիգիենիկ եւ համաճարակաբանական նորմերի եւ կանոնների համակարգի կատարելագործման գծով հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիմնական բազայի մշակման ապահովումը (ներառյալ՝ ԱՊՀ անդամ-պետությունների միասնական համակարգի ընդունումը՝ կիրառելով սանիտարական նորմեր եւ կանոններ, համաճարակային հսկողության ստանդարտներ եւ ցուցումներ).

    5. բնակչության կանխարգելիչ պատվաստումների գծով՝

    ա) պոլիոմիելիտի վերջնական վերացումը. դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման, կարմրուկի, էպիդեմիկ պարոտիտի, տուբերկուլյոզի, հեպատիտ «Բ»-ի, այլ հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների հետ կապված նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը եւ հսկողության իրականացումը,

    բ) համաճարակային ցուցումներով զանգվածային պատվաստումների արշավների անցկացման կազմակերպումը եւ հսկողության ապահովումը:

    Ծրագրի իրականացման նպատակով 2002 թվականի ընթացքում նախատեսվում է՝

    ա) ապահովել համակարգի կառուցվածքի եւ կազմակերպաիրավական ձեւերի հստակեցում,

    բ) մշակել «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամա-ճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող համապատասխան փաստաթղթերի փաթեթ,

    գ) ստեղծել հակահամաճարակային կետեր եւ ջոկատներ (ծառայություններ)՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի համաճարակային եւ հիգիենիկ անվտանգությունն ապահովելու նպատակով.

    6. բնակչության հիգիենիկ եւ բժշկական գիտելիքների մակարդակի բարձրացման գծով՝

    - բնակչության շրջանում առողջ ապրելակերպի վերաբերյալ քարոզչության, հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ուսուցման եւ հիգիենիկ գիտելիքների տարածման աշխատանքների իրականացումը:
     


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ  2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի նպատակն է 2002 թվականին ապահովել՝

    - առաջնային բժշկական օգնություն իրականացնող ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի դերի բարձրացումը, կանխարգելիչ ուղղվածության ուժեղացումը, բժշկական օգնություն ստանալու մատչելիության ընդլայնումը, ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության տեսակների եւ դրանց տեսակարար կշռի մեծացման ապահովումը, ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության օպտիմալացումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթեւացումը.

    - ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում աշխատող բուժանձնակազմի հմտության ու գործունեության որակի բարձրացումը՝ առավել ուշադրություն դարձնելով գյուղական ամբուլատորիաների աշխատողներին.

    - սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված դիսպանսերային բուժհաստատություններում՝ ուռուցքաբանական, հակատուբերկուլյոզային, հոգենյարդաբանական, նարկոլոգիական, էնդոկրինոլոգիական, մաշկավեներաբանական կենտրոններում, դիսպանսերներում, բուժմիավորումների դիսպանսերային բաժանմունքներում:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    1. բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, հիվանդների ախտորոշման, բուժման եւ նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում, հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից՝ ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.

    2. առողջ ապրելակերպի վերաբերյալ բնակչության գիտելիքների բարձրացման միջոցառումների կազմակերպումը տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից՝ ամբողջ բնակչության համար.

    3. բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, անկախ սեփա-կանության ձեւից, համապատասխան դեպքերում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը՝ ամբողջ բնակչության համար.

    4. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական-խորհրդատվական մասնագիտացված օգնության ապահովումը՝ ուռուցքաբանական, հոգեբուժական/նարկոլոգիական, մաշկավեներաբանական, հակատուբերկուլյոզային, ինֆեկցիոն կաբինետների միջոցով՝ ամբողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման.

    5. բնակչության սոցիալապես անապահով խավերի եւ մինչեւ 7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության կազմակերպումը բոլոր մասնագետների կողմից, առանց հաճախումների սահմանափակման, իսկ անհրաժեշտության դեպքում, առանց լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների սահմանափակման.

    6. տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար եւ արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    7. գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության մինչբժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը.

    8. հղիների եւ գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկա-բարձագինեկոլոգիական օգնության ապահովումը՝ կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով՝ համաձայն մոր եւ մանկան առողջության պահպանման 2002 թվականի պետական նպատակային ծրագրի.

    9. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում՝ հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների անցկացման ապահովումը մասնագիտացված բուժհաստատություններում:
     


    ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ  2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի նպատակն է 2002 թվականին ապահովել՝

    - երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալներն ու մատչելիությունը, ինչպես նաեւ հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը՝ ուղղված մանկական մահացության եւ հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը.

    - մայրության հովանավորումը, ծննդօգնության եւ ընտանիքի պլանավորման ծառայությունների մատչելիությունը՝ ուղղված մայրական եւ շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաեւ կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    Ա. երեխաների բժշկական օգնության ուղղությամբ՝

    ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝

    ա) տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչեւ 15 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական հետեւյալ բժշկական օգնության իրականացումը՝

    - առողջ երեխայի հսկողություն՝ աճի զարգացման գնահատմամբ,

    - հիվանդությունների կանխարգելման միջոցառումներ, ներառյալ՝ պատվաստումների իրականացումը,

    - հիվանդությունների վաղ հայտնաբերում եւ հիվանդ երեխայի բժշկական օգնություն, ներառյալ՝ մինչեւ 7 տարեկան եւ հաշմանդամ (մինչեւ 15 տարեկան) երեխաների տնային կանչերի ապահովումը,

    - քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների շարունակական հսկողությունը,

    - ծնողների հետ տարվող առողջապահական կրթման եւ քարոզչական աշխատանք՝ երեխայի խնամքի, սնուցման եւ հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով.

    բ) մինչեւ 7 տարեկան եւ բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մինչեւ 15 տարեկան երեխաների նեղ մասնագիտացված խորհրդատվական եւ դիսպանսերային օգնության ապահովումը, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային մասնագիտացված բուժհաստատությունների (կենտրոնների, դիսպան-սերների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից, ինչպես առողջ երեխայի հսկողության ընթացքում, այնպես էլ հիվանդությունների առկայության դեպքում.

    գ) մինչեւ 7 տարեկան եւ բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների (անկախ տարիքից) ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը.

    դ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բոլոր մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը՝ անկախ տարիքից եւ սոցիալական կարգավիճակից.

    ե) բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության եւ սպասարկման ապահովումը՝ տարածքային պոլիկլինիկայի հսկողության եւ ղեկավարության ներքո.

    հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    ա) մինչեւ 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը՝ անկախ երեխայի հիվանդության ախտորոշումից եւ սոցիալական կարգավիճակից.

    բ) սոցիալական հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, ինֆեկցիոն հիվանդություններ, այդ թվում՝ տուբերկուլյոզ եւ այլն) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ անկախ երեխայի տարիքից եւ սոցիալական կարգավիճակից.

    գ) 7-ից մինչեւ 15 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

    դ) բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը՝ անկախ երեխայի տարիքից եւ հիվանդության ախտորոշումից.

    ե) բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված եւ մինչեւ 7 տարեկան երեխաների վերականգնողական բուժումը համապատասխան կենտրոններում.

    3. այլ մասնագիտացված բուժօգնության գծով՝ հաշմանդամ երեխաների օրթեզավորում եւ պրոթեզավորում՝ համապատասխան մասնագիտացված կազմակերպու-թյունների միջոցով.

    Բ. մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով՝

    ա) մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի եւ մանկաբարձուհու կողմից հղիության եւ հետծննդյան շրջանի հսկողության իրականացումը.

    բ) մանկաբարձ-գինեկոլոգի  եւ  նեղ  մասնագետների  կողմից  հղիության  ախտաբանության վաղ հայտնաբերման եւ բուժման ապահովումը.

    գ) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը.

    դ) բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց գինեկոլոգիական հիվանդությունների բուժման եւ շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից.

    ե) հղիների, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության ապահովումը մանկաբարձագինեկոլոգիական հաստատությունների (կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, հիվանդանոցների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից.

    զ) նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր- գործիքային ախտորոշիչ հետազոտություններով ապահովելը.

    է) հղիության արհեստական ընդհատումների դեմ պայքարի, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների եւ բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը.

    2. հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    ա) ընդհանուր եւ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոց-ներում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային հետեւյալ բժշկական օգնության ապահովումը.

    - հղի կնոջ նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը հղիության ախտաբանական ընթացքի եւ պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

    - հղի կանանց, ծննդաբերների եւ ծննդկանների ծննդալուծման եւ հետծննդյան խնամքն ու բուժումը.

    բ) գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժհաստատություններում.

    գ)   մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական եւ սոցիալական ցուցումներով.

    դ)   մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժհաստատություններում բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ եւ օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը.

    Գ. դեղերով ապահովման ուղղությամբ՝

    - տեղամասային մանկաբույժների, տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով՝ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաներին եւ կանանց դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    Դ. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային պայմաններում բուժվող հղի կանանց, ծննդաբերների, ծննդկանների համար,

    - սոցիալապես անպահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված եւ ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար,

    - սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով տառապող եւ ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող երեխաների ու կանանց համար,

    - ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային պայմաններում բուժվող մինչեւ 7 տարեկան երեխաների համար:


    ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի նպատակն է 2002 թվականին բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման առավելագույնս ապահովումը առողջապահական համակարգի բոլոր օղակներում: Սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով՝

    ա) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից անհրաժեշտ ծավալով բուժկանխարգելիչ օգնության իրականացումը ամբուլատոր-պոլիկլինիկական, իսկ հաշմանդամների համար նաեւ տնային պայմաններում՝ առանց այցելությունների սահմանափակման,

    բ) նեղ մասնագիտացված բժշկական-խորհրդատվական օգնության իրականացումը բժշկական ցուցումներին համապատասխան՝ առանց մասնագետների ցանկի եւ այցելությունների սահմանափակման,

    գ) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը՝ առանց հետազոտությունների տեսակների եւ քանակի սահմանափակման,

    դ) տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման,

    ե) ստոմատոլոգիական բուժօգնության եւ ատամնապրոթեզավորման իրականացումը.

    2. հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    - բժշկական օգնության ապահովումը հիվանդանոցային պայմաններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդանոցային բուժհաստատություններում՝ անկախ ախտորոշումից եւ տարիքից.

    3. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով՝
    - ամբուլատոր-պոլիկլինիկական կամ հիվանդանոցային պայմաններում բուժվող հիվանդների համար հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում:

    ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի նպատակն է 2002 թվականին ապահովել սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը եւ շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի եւ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:

    Սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են՝

    - ինֆեկցիոն հիվանդություններ (այդ թվում՝ տուբերկուլյոզ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ եւ վիրուսային հիվանդություններ),

    - սրտանոթային համակարգի հիվանդություններ,

    - հոգեկան խանգարումներ,

    - չարորակ նորագոյացություններ,

    - դիաբետ,

    - թմրամոլություն եւ թունամոլություն,

    - վնասվածքներ եւ թունավորումներ,

    - վերակենդանացման միջոցառումներ եւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    Ա. ամբուլատոր-պոլիկլինիկական օգնության գծով՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման միջոցառումների, հիվանդների բժշկական օգնության եւ շարունակական հսկողության իրականացումը.

    2. բնակչության հիգիենիկ գիտելիքների մակարդակի բարձրացման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում բոլոր մասնագետների կողմից բնակչության շրջանում դաստիարակչական, լուսավորչական աշխատանքների իրականացումը՝ ուղղված ինչպես առաջնային (միջոցառումներ սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններից, վնասվածքներից, թունավորումներից եւ անհետաձգելի վիճակներից խուսափելու համար), այնպես էլ երկրորդային կանխարգելմանը (առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով).

    3. ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ինֆեկցիոն կաբինետների միջոցով՝

    - ինֆեկցիոն հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը՝ ամբողջ բնակչության համար,

    - առանձին ինֆեկցիոն հիվանդությունների, այդ թվում՝ տուբերկուլյոզի, մալարիայի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը՝ հիգիենիկ եւ հակահամաճարակային ծառայության հետ համատեղ.

    բ) մեծահասակների պոլիկլինիկաներում հակատուբերկուլյոզային (ֆթիզիատրիկ) կաբինետների միջոցով՝

    - տուբերկուլյոզով հիվանդների, ինչպես նաեւ տուբերկուլյոզով հիվանդների հետ շփվող անձանց (կոնտակտավորների) բուժկանխարգելիչ միջոցառումների, քրոնիկ հիվանդների շարունակական հսկողության ապահովումը՝ ամբողջ բնակչության համար,

    - հակատուբերկուլյոզային դիսպանսերների հետ կապի ապահովումը,

    - նոր հայտնաբերված տուբերկուլյոզով բոլոր հիվանդների եւ կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը,

    - բնակչության՝ տուբերկուլյոզի դեմ պատվաստումների իրականացումը,

    - տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման նպատակով տուբերկուլյոզին բնորոշ ախտանիշներ ունեցող քաղաքացիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,

    - տուբերկուլյոզի առումով բարձր ռիսկի խմբերի, ինչպես նաեւ զորակոչային տարիքի անձանց եւ բնակչության այլ հատուկ խմբերի (որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը) ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացումը.

    գ) մեծահասակների պոլիկլինիկաներում մաշկավեներաբանական նեղ մասնագի-տացված կաբինետների միջոցով՝

    - սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների վաղաժամ հայտնաբերման, կանխման, հայտնաբերված հիվանդների բուժման ապահովումը, կոնտակտավորների հայտնաբերման, ստուգման եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կանխարգելիչ բուժման աշխատանքների կազմակերպումը՝ ամբողջ բնակչության համար,

    -    հիվանդների շարունակական հսկողության իրականացումը, մաշկավեներա-բանական դիսպանսերների հետ կապի ապահովումը,

    - սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները (հատկապես սիֆիլիսը) վաղ հայտնաբերելու նպատակով հղիների, զորակոչային տարիքի անձանց, սննդի օբյեկտների, վարսավիրանոցների, մանկական հաստատությունների աշխատողների եւ դեկրետային խմբերին պատկանող այլ անձանց մասնագիտացված հետազոտությունների անցկացման ապահովումը.

    4. սրտանոթային համակարգի հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւ մինչեւ 7 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում՝

    - սրտաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սրտանոթային համակարգի հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հիվանդանոցների հետ կապի պահպանման ապահովումը, անհրաժեշտության դեպքում, հիվանդների հոսպիտալացման հետ կապված խնդիրների լուծումը,

    - լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը.

    5. չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում ուռուցքաբանական նեղ մասնագիտական կաբինետների միջոցով չարորակ նորագոյացություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության, հակաուռուցքային դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, քիմիաթերապիայի եւ ճառագայթային բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ հակաուռուցքային դեղորայքով ապահովման հարցերը՝ ամբողջ բնակչության համար,

    բ) հակաուռուցքային դիսպանսերներում նորագոյացություններով հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

    6. դիաբետով հիվանդների բժշկական օգնության ապահովման ուղղությամբ՝ մինչեւ 7 տարեկան երեխաների եւ սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց մեծահասակների պոլիկլինիկաներում՝

    - էնդոկրինոլոգիական մասնագիտացված կաբինետների միջոցով դիաբետով հիվանդների հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հիվանդանոցային հաստատությունների հետ կապի պահպանումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ հակադիաբետիկ դեղորայքով ապահովման հարցերը,

    - դիաբետի վաղ հայտնաբերման, ինչպես նաեւ շարունակական հսկողության տակ գտնվող հիվանդների օպտիմալ բուժման կազմակերպման նպատակով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում համապատասխան ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը.

    7. հոգեկան հիվանդների բժշկական օգնության ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում հոգենյարդաբանական նեղ մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության ապահովումը, հոգեբուժական դիսպանսերների հետ կապի պահպանումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման, ինչպես նաեւ հոգեմետ դեղորայքով ապահովման հարցերը,

    բ) հոգենյարդաբանական դիսպանսերներում եւ կենտրոններում հոգեկան հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը.

    8. թմրամոլության եւ թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) մեծահասակների պոլիկլինիկաներում մասնագիտացված ծառայության (կաբինետ, մասնագետ) միջոցով թմրամոլների եւ ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հայտնաբերման, բժշկական օգնության ու շարունակական հսկողության կազմակերպումը, նարկոլոգիական դիսպանսերների հետ կապի պահպանման ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում լուծելով հիվանդների հոսպիտալացման եւ բուժման կազմակերպման հետ կապված խնդիրները,

    բ) նարկոլոգիական դիսպանսերներում հիվանդների հաշվառման, համապատասխան բուժման, շարունակական հսկողության կազմակերպումը,

    գ) հանրապետական նարկոլոգիական դիսպանսերի մասնագետների ուժերով մարզերում բնակչությանը բուժխորհրդատվական օգնության պարբերաբար կազմակերպումը.

    9. վնասվածքների եւ թունավորումների, ինչպես նաեւ վերակենդանացման միջոցառումներ եւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների ուղղությամբ՝

    ա) բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններում, անկախ սեփականության ձեւից, անհետաձգելի վիճակների դեպքում հիվանդների առաջին բուժօգնության ապահովումը համապատասխան մասնագիտացված կաբինետների կողմից՝ ամբողջ բնակչության համար,

    բ) մեծահասակների պոլիկլինիկաներում վիրաբուժական/վնասվածքաբանական մասնագիտացված կաբինետների միջոցով սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւ մինչեւ 7 տարեկան երեխաների վիրաբուժական բուժօգնության ապահովումը.

    10. դեղորայքով ապահովման ուղղությամբ՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական պայմաններում սոցիալական հատուկ նշանա-կություն ունեցող հիվանդություններով տառապող եւ բուժվող անձանց տեղամասային թերապեւտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով համապատասխան մասնագետների միջոցով անհրաժեշտ դեղորայքով ապահովումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 8-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի եւ հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 396 որոշման.

    Բ. հիվանդանոցային բուժօգնության գծով՝

    1. ինֆեկցիոն հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) ընդհանուր եւ մասնագիտացված ինֆեկցիոն հիվանդանոցներում, բաժան-մունքներում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց համապատասխան բուժօգնության կազմակերպումը,

    բ) նոր հայտնաբերված տուբերկուլյոզով հիվանդների եւ կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում,

    գ) տուբերկուլյոզով քրոնիկ հիվանդների երկարատեւ բժշկական օգնության, սպա-սարկման եւ խնամքի ապահովումը հակատուբերկուլյոզային դիսպանսերներում, վերա-կանգնողական բուժման կազմակերպումը հակատուբերկուլյոզային առողջարաններում,

    դ)  սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող անձանց, ինչպես նաեւ կոնտակտավորների մասնագիտացված բուժկանխարգելիչ օգնության իրականացումը եւ համապատասխան հսկողության կազմակերպումը մաշկավեներաբանական դիսպանսերներում.

    2. սրտանոթային հիվանդությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւ մինչեւ 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումն ընդհանուր եւ մասնագիտացված պրոֆիլի հիվանդանոցներում ու բաժանմունքներում՝ անկախ ախտորոշումից.

    3. չարորակ նորագոյացությունների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - չարորակ նորագոյացություններով հիվանդների քիմիաթերապեւտիկ եւ ճառագայթային, իսկ սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց եւ մինչեւ 3 տարեկան երեխաների՝ նաեւ վիրաբուժական եւ ախտանշանային բուժման ապահովումը մասնագիտացված հակաուռուցքային դիսպանսերում եւ ուռուցքաբանական գիտական կենտրոնում, իսկ անհետաձգելի դեպքերում՝ վիրաբուժական միջամտություն հիվանդանոցային հաստատությունների վիրաբուժական բաժանմունքներում՝ ամբողջ բնակչության համար.

    4. դիաբետով տառապող հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված եւ մինչեւ 3 տարեկան դիաբետով հիվանդ մանուկների համապատասխան բուժօգնության կազմակերպումը հիվանդանոցային հաստատությունների ընդհանուր թերապիայի եւ էնդոկրինոլոգիական բնույթի բաժանմունքներում.

    5. հոգեկան հիվանդների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) հոգեկան հիվանդների հիվանդանոցային բուժման ապահովումը,

    բ) հոգեկան հիվանդների հարկադիր հիվանդանոցային բուժման ապահովումը,

    գ) հոգեբուժական հիվանդանոցներում եւ հոգենյարդաբանական դիսպանսերներում քրոնիկ հոգեկան հիվանդների խնամքի ապահովումը,

    դ) դատահոգեբուժական փորձաքննության կազմակերպման եւ իրականացման ապահովումը.

    6. թմրամոլությամբ, թունամոլությամբ տառապող անձանց բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    - նարկոլոգիական դիսպանսերներում թմրամոլությամբ, թունամոլությամբ, ալկոհոլամոլությամբ տառապող անձանց հիվանդանոցային բուժման ապահովումը.

    7. վնասվածքների, թունավորումների, ինչպես նաեւ վերակենդանացման միջոցա-ռումների եւ անհետաձգելի վիճակների բուժման կազմակերպման ուղղությամբ՝

    ա) համապատասխան որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովումը՝ հիվանդանոցային բուժհաստատությունների ընդունարանների բուժանձնակազմի կողմից՝ անկախ հետագա հոսպիտալացման անհրաժեշտությունից,

    բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի հիվանդա-նոցային բուժհաստատություններում (բաժանմունքներում) անհետաձգելի վիճակների համապատասխան բուժօգնության ապահովումը.

    8. շտապ բժշկական օգնության իրականացման ուղղությամբ՝

    ա) հանրապետության ամբողջ տարածքում անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը՝ շտապ բժշկական օգնության կանչերի միջոցով՝ նեղ մասնագիտացված, ընդհանուր բժշկական (գծային), ֆելդշերական բրիգադների կողմից՝ ամբողջ բնակչության համար,

    բ) անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաքի առաջատար մասնագետների ուժերով, Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության շտապ անհետաձգելի արտագնա խորհրդատվությունների եւ հիվանդների անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը տեղերում.

    9. սոցիալական հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (այդ թվում՝ վերակենդանացման միջոցառումներ եւ անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակներ) ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

    Գ. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների գծով՝

    1. ամբուլատոր-պոլիկլինիկական եւ հիվանդանոցային պայմաններում սոցիալապես հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններով բուժվող հիվանդների համար հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում.

    2. հատուկ եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների, հետազոտություններ իրականացնող բուժհաստատությունների ցանկերը, հիվանդների ուղեգրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը.

    Դ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից իրականացվող այլ միջոցառումներ՝

    1. տուբերկուլյոզի եւ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի ուղղությամբ՝

    ա) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ համատեղ ուղղիչ-աշխատանքային գաղութներում, կալանավայրերում գտնվողների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացում՝ տուբերկուլյոզով հիվանդների վաղ հայտնաբերման եւ հետագա բուժման կազմակերպման նպատակով,

    բ) Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության մասնակցությամբ դպրոցական եւ նախադպրոցական հաստատություններում աշխատող-ների ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունների իրականացում,

    գ) տուբերկուլյոզի դեմ տարվող պայքարի աշխատանքները խթանելու եւ կանոնակարգելու նպատակով 1999 թվականի մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 662 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կազմակերպում՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի խնդիրների օպտիմալ լուծման նպատակով,

    դ) հասարակական կազմակերպությունների հետ համատեղ միջոցառումների իրականացում՝ ուղղված տուբերկուլյոզի դեմ պայքարի հիմնական խնդիրների լուծմանը, տուբերկուլյոզի համաճարակի կանխմանը, հիվանդացության եւ մահացության ցուցանիշների կայունացմանն ու իջեցմանը,

    ե) Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ այլ նախարարությունների, գերատեսչությունների, հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համատեղ տուբերկուլյոզի, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեմ պայքարի փոխհամաձայնեցված բուժկանխարգելիչ այլ համալիր միջոցառումների իրականացում.

    2. թմրամոլության եւ թունամոլության դեմ պայքարի ուղղությամբ՝

    - Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ այլ նախարարու-թյունների, գերատեսչությունների, հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ համատեղ թմրամոլության, թունամոլության եւ ալկոհոլամոլության դեմ պայքարի փոխհամաձայնեցված կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացում:

    ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

    Ծրագրի խնդիրներն են 2002 թվականին ապահովել՝

    - ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության որակի, արդյունավետության ու մատչելիության բարձրացումը առողջության առաջնային պահպանումն իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման եւ վերակրթման, նրանց պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակման ու ներդրման, ինչպես նաեւ ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատությունների ենթակառուցվածքային փոփոխությունների եւ սարքավորումներով հագեցվածության բարելավման միջոցով.

    - պետական միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը, դրանց վերահսկման մեխանիզմների կատարելագործումը՝ ներդնելով ֆինանսական կառավարման ժամանակակից մեթոդներ.

    - պետական ֆինանսական միջոցների ծախսման նպատակայնության եւ արդյունավետության բարձրացում՝ պետության կողմից երաշխավորված եւ բնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության եւ ծառայությունների փաթեթի մշակման միջոցով.

    - տեղային առողջապահական խնդիրների գերակայությունների որոշման եւ առողջապահական հիմնական ծառայությունների պահպանման խնդրում համայնքների ակտիվ մասնակցության ապահովում:

    Համաշխարհային բանկի տրամադրած միջոցներով իրականացվող առողջա-պահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման եւ առողջության առաջնային պահպանման զարգացման ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են՝

    1. առողջության առաջնային պահպանումն իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր) կրթում եւ վերապատրաստում՝ ընտանեկան բժշկության հիմունքներով.

    2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլինիկական հիմնարկների վերանորոգում, վերականգնում եւ վերազինում.

    3. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավում:

    Ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են՝

    1. առողջության առաջնային պահպանումն իրականացնողների (բժիշկներ, բուժքույրեր)՝ ընտանեկան բժշկության հիմունքներով կրթման եւ վերապատրաստման գծով՝

    ա) առողջապահության ազգային ինստիտուտի ընտանեկան բժշկության ամբիոնի եւ Երեւանի բազային բժշկական ուսումնարանի ընտանեկան բուժքույրության ամբիոնի ամրապնդումը, բժշկական սարքավորումներով եւ գրասենյակային տեխնիկայով ապահո-վումը, ընտանեկան բժշկի դասավանդման համար կլինիկական բազաների ստեղծումը,

    բ) նշված ամբիոնների դասախոսական կազմի վերապատրաստումն արտասահ-մանյան համալսարանների ընտանեկան բժշկության ամբիոններում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ազգային առողջապահության ինստիտուտում,

    գ) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բժիշկներին՝ բնակչության առողջապահական կրթման վերաբերյալ դիդակտիկ նյութերի տրամադրում,

    դ) ընտանեկան բժշկության պրակտիկ գործունեության ուղեցույցների մշակումը, տպագրությունը եւ տարածումը հանրապետության առողջության առաջնային պահպանման բուժհաստատություններում.

    2. առողջության առաջնային պահպանման մակարդակում ամբուլատոր-պոլիկլի-նիկական հաստատությունների վերանորոգման, վերականգնման եւ վերազինման գծով՝

    ա) Հայաստանի Հանրապետության մարզերում ծրագրով նախատեսված 73 գյուղական բժշկական ամբուլատորիաների շինարարության ավարտումը եւ վերազինումը,

    բ) հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության 12 կենտրոնների համար բակտերիոլոգիական լաբորատորիաների սարքավորումների եւ պարագաների ձեռքբերումը,

    գ) Երեւանի քաղաքապետարանի թիվ 17 պոլիկլինիկայում ընտանեկան բժշկության կենտրոնի ստեղծման աշխատանքների իրականացումը, ներառյալ՝ շենքի վերակառուցումը բժշկական սարքավորումներով եւ անհրաժեշտ կահույքով ապահովումը,

    դ) առողջության առաջնային պահպանման զարգացման ենթածրագրի իրականացման գնահատումը եւ մոնիթորինգը.

    3. առողջապահության ֆինանսավորման մեխանիզմների բարելավման գծով՝

    ա) 2002 թվականին պետության կողմից երաշխավորված եւ բնակչությանն անվճար մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման փաթեթի մշակման մեթոդաբանության բարելավումը,

    բ) բժշկական օգնություն իրականացնողների վճարման մեխանիզմների բարելավումը,

    գ) Հայաստանի Հանրապետությունում պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրման անհրաժեշտության հիմնավորումը եւ համապատասխան օրենսդրական փաստաթղթերի նախագծերի մշակումը,

    դ) առողջապահության ինտեգրալ-տեղեկատվական համակարգի բարելավումը: