Russian    
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000 թվականի, ՀՕ-112) 4-րդ հոդվածի 1-ին մասը հինգերորդ հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունով՝

«ծանուցում ՝ ծանուցագիրը շահագրգիռ անձանց գտնվելու կամ բնակվելու վայրով կամ փոստային հասցեով պատվիրված նամակով ուղարկելը կամ առձեռն հանձնելը կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ ուղարկելը կամ պատշաճ այլ ձեւով հանձնելը.»:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը լրացնել «կամ իրականացվում է մրցակից չունեցող (էական մրցակցության չհանդիպող) տնտեսվարող սուբյեկտի կողմից» բառերով:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Տնտեսվարող սուբյեկտներին առնչվող հարցի քննարկման կապակցությամբ Հանձնաժողովի ընդունած որոշման հիման վրա տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են Հանձնաժողով ներկայացնել որոշմամբ սահմանված՝ իրենց առնչվող հարցի քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթեր եւ այլ տեղեկատվություն:»:

Հոդված 4. Օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասում «Մրցակցության սահմանափակման նպատակով գերիշխող» բառերը փոխարինել «Գերիշխող» բառով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-29