Armenian   Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 169.4-րդ հոդվածը (Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը) ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենսգրքի169.6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.6. Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտ չկրելը գործատուի համար`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար:»:

Հոդված 3. Օրենսգրքի 169.7-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 169.7. Վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը

Վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու եւ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 169.8-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն 2 անգամ օրենքով սահմանված ժամկետում աշխատավարձ չհաշվարկելը եւ (կամ) օրենքով սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, աշխատավարձ չվճարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված եւ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով, բայց հինգ հարյուր հազար դրամից ոչ ավելի:».

2) 2-րդ մասի սանկցիայում «մեկ երկրորդի չափով» բառերից հետո լրացնել «, բայց մեկ միլիոն դրամից ոչ ավելի » բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին պարբերությունից հանել «169.4,» թիվը:

Հոդված 6. Օրենսգրքի 242-րդ հոդվածը «94.1-րդ,» թվից հետո լրացնել «169.4-րդ,» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

17.01.2004
ՀՕ-31