Russian    
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.11.2001
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժէ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժէ) «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բանկին ճանաչում է անվճարունակ, հարուցում է անվճարունակ բանկի սնանկացման ընթացակարգը, իրականացնում է այդ օրենքով սահմանված այլ լիազորություններ, ընդունում է բանկերի վերակազմակերպման հետ կապված օրենքներով նախատեսված որոշումները.»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-256