Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002
Հոդված 1 . «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-236) 7-րդ հոդվածում՝

1) «ժա» եւ «ժբ» ենթակետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ժա) արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը.

ժբ) արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեությունը.».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ «ի» ենթակետ՝

«ի) բիլիարդ խաղի կազմակերպումը:»:

Հոդված 2. Օրենքի 593 -րդ հոդվածում «500 000» թիվը փոխարինել «1 000 000» թվով:

Հոդված 3. Օրենքի 12-րդ եւ 13-րդ գլուխները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«ԳԼՈՒԽ 12. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 70. Արտարժույթի առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

Սույն օրենքի իմաստով՝ արտարժույթի առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը:

Հոդված 71. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա գործունեություն իրականացնողները:

Հոդված 72. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

Հաստատագրված վճարը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա համար՝ արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված ուղղիչ գործակցի 50000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

Հոդված 73. Արտարժույթի առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

Արտարժույթի առքուվաճառքի գործունեության իրականացման վայրի գտնվելու հետ կապված հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցներն են՝

ա) Երեւան քաղաքի եւ «Զվարթնոց» օդանավակայանի համար 1.0-ից 1.5-ի շրջանակներում, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

բ) այլ վայրերի համար՝ 0.8:

ԳԼՈՒԽ 13. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԴԻԼԵՐԱՅԻՆ ԱՌՔՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 74. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն հասկացությունը

Սույն օրենքի իմաստով՝ արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեություն է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանված կարգով տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեությունը:

Հոդված 75. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված արտարժույթի դիլերային առքուվաճառքի լիցենզիայի հիման վրա արտարժույթի առքուվաճառքի գործունեություն իրականացնողները:

2. Սույն գլխի դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի, վարկային կազմակերպությունների, արժեթղթերի շուկայում գործունեություն իրականացնողների վրա:

Հոդված 76. Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարի չափը

Արտարժույթի դիլերային առքուվաճառքի գործունեության համար հաստատագրված վճարը սահմանվում է ամսական 125.0 հազար դրամ:»:

Հոդված 4. Օրենքը 16-րդ գլխից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 161 -րդ գլխով՝

«ԳԼՈՒԽ 161 . ԲԻԼԻԱՐԴ ԽԱՂԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԸ

Հոդված 901 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճար վճարողները

Վճարողներ են համարվում բիլիարդ խաղի կազմակերպման գործունեություն իրականացնողները:

Հոդված 902 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի չափը

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի ամսական չափը որոշվում է ելակետային տվյալի եւ համապատասխան ուղղիչ գործակցի արտադրյալի 20 000-ապատիկի չափով՝ դրամական արտահայտությամբ:

Հոդված 903 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալ է համարվում տեղադրված խաղասեղանների քանակը:

Հոդված 904 . Բիլիարդ խաղի կազմակերպման գործունեության համար հաստատագրված վճարի հաշվարկման ուղղիչ գործակիցները

Հաստատագրված վճարի հաշվարկման համար գործունեության իրականացման վայրի (օբյեկտի) գտնվելու վայրի հետ կապված ուղղիչ գործակիցներն են՝

ա) Երեւան քաղաքի համար՝ 2.0.

բ) Երեւան քաղաքից դուրս՝ 1.0:»:

Հոդված 5. Օրենքի 94-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» եւ «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի գումարի չափով:

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո՝ 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 6. Օրենքի 97-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 97. Հաստատագրված վճարի չափի ինդեքսավորումը

2003 թվականի ապրիլ ամսից սկսած՝ յուրաքանչյուր 12-ամսյա ժամանակահատվածի համար, սույն օրենքին համապատասխան հաշվարկված հաստատագրված վճարի ամսական չափը եւ սահմանային չափերը (բացառությամբ սույն օրենքի 57 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված սահմանային չափի) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ճշգրտվում են (ավելացվում կամ պակասեցվում են) նախորդ տարվա ընթացքում արձանագրված սպառողական գների ինդեքսի չափով (ստորակետից հետո՝ երկու նիշի ճշգրտությամբ):»:

Հոդված 7. Օրենքի 98-րդ հոդվածում «եւ «ժթ»» թվարկումը փոխարինել «, «ժթ» եւ «ի» » թվարկումով:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 100-րդ հոդվածը:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո՝ քսան օրվա ընթացքում, օրենքի 7-րդ հոդվածի «ժա», «ժբ» եւ «ի» ենթակետերով նախատեսված գործունեություն իրականացնող վճարողները պարտավոր են իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին ներկայացնել հայտարարություն՝ ելակետային տվյալների եւ ուղղիչ գործակիցների վերաբերյալ:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-485