Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հա՟յաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 9-րդ հոդվածի «ե» կետում «տրվող օգնության գումարները» բառերը փոխարինել «ֆիզիկական անձանց անհատույց տրվող գույքը եւ դրամական միջոցները» բառերով:

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հե՟տեւյալ բո՟վան՟դակությամբ նոր պարբերությունով՝

«Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված եւ վավերացված միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում ծրագրեր իրականացնող կազմակերպություններն ազատվում են ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից աղբյուրի մոտ հարկի պահումից, ապա ծրագիր իրականացնող կազմակերպությունները կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային տեսչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ եւ իրականացնել ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից հարկի պահում: Այս դեպքում հարկային գործակալը հարկի պահումը կատարում է հայտարարությունը ներկայացնելու ամսվանից սկսած:»:

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «այլ (այդ թվում՝ ձեռ՟նար՟կա՟տի՟րա՟կան գոր՟ծունեությունից ստացված)՝ հայաստանյան աղբյուրներից ստացված պասսիվ» բա՟՟ռերը փոխարինել «հայաստանյան աղբյուրներից ստացված այլ» բառերով:

Հոդված 4. Օրենքը31-րդհոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 311 -րդ հոդվածով՝


«Հոդված 311 . Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց եկա՟մտա՟հարկի վճարները

1. Եթե Հայաստանի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպություններից կամ անհատ ձեռնարկատերերից ստացված եկամուտներից եկամուտների վճարման աղբյուրի մոտ հարկի պահում (գանձում) չի կատարվում (այդ թվում՝ նաեւ օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում), ապա տարվա ընթացքում եկամուտներ ստացող ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել եկամտահարկի վճարներ՝ սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն օրենքի 9-րդ, 10-րդ եւ 11-րդ հոդվածներով սահմանված եկամուտների մասով ֆիզիկական անձինք սույն հոդվածով սահմանված վճարները չեն կատարում:

2. Եկամտահարկի վճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս՝ տվյալ ամսվա համախառն եկամտի (առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները) 10 տոկոսի չափով՝ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:

3. Հաշվետու տարվա ավարտից հետո, ելնելով հաշվարկված հարկվող եկամտից, ֆիզիկական անձինք վերահաշվարկում են եկամտահարկի գումարը՝ սույն օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերին համապատասխան:»:

Հոդված 5. Օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում «ամփոփ հաշվարկ՝ անցած եռամսյակում ֆիզիկական անձանց վճարված» բառերը փոխարինել «հաշվարկ՝ անցած եռամսյակի յուրաքանչյուր ամսում ֆիզիկական անձանց վճարված» բառերով:

Հոդված 6. Օրենքի 38-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը «հարկային գործակալը» բառերից հե՟տո լրացնել «, այդ թվում՝ նաեւ օրենքի 20 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում» բառերով.

բ) 4-րդ մասում «5000» թիվը փոխարինել «25000» թվով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2004 թվականի ապրիլի 1-ից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-52