Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Ավելացված արժեքի հարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2003

Հոդված 1. « Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «գ» ենթակետով՝

«գ) այն ապրանքների, որոնց մատակարարումը սույն օրենքի 15-րդ հոդվածի 28-րդ մասի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:»:

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի 17-րդ կետում՝

ա) առաջին մասը «բանկերի» բառից հետո լրացնել «, արժեթղթերի շուկայի մասնագիտացված գործունեություն իրականացնող անձանց» բառերով.

բ) երրորդ մասում «վարկերի (փոխառությունների) տրամադրումը» բառերը փոխարինել «բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը» բառերով.

գ) յոթերորդ մասում «արտարժույթի» բառը փոխարինել «բանկերի, վարկային կազմակերպությունների եւ այլ անձանց կողմից արտարժույթի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի նախավերջին պարբերությունը «երբ ստացվել է հարկային հաշիվը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաեւ էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 241 -րդ հոդվածի առաջին մասը «բնակչությանը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքային եւ գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց» բառերով:

Հոդված 5. Օրենքը 241 -րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 242 -րդ հոդվածով՝

«Հոդված 242 . Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

բ) արտադրական եւ այլ առեւտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) եւ ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 25-րդ հոդվածում՝

ա) երկրորդ պարբերության երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: 2004 թվականի հունվարի 1-ի դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ներառված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում կամ վերադարձվում են ընդհանուր գործարքների հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխան, բայց ոչ ավելի, քան ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:».

բ) երկրորդ պարբերությունից հետո ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններ՝

«Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին՝ սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատելու համար հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը:

Հաշվանցման ենթակա գումարն այլ հարկային պարտավորություններից հաշվանցվում է, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում համապատասխանաբար վերը նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ, եւ վերջիններս հարկ վճարողին գրավոր չեն տեղեկացրել հաշվանցման իրավունքի վերաբերյալ իրենց առարկությունները:»:

Հոդված 7. Օրենքի 27-րդ հոդվածում «հարկվող եւ ԱԱՀ-ից ազատված (ինչպես նաեւ հարկման օբյեկտ չհանդիսացող) գործարքներ (գործառնություններ)» բառերը փոխարինել «ԱԱՀ-ով հարկվող եւ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով, պարզեցված հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաեւ այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը)» բառերով, իսկ «(առանց ԱԱՀ-ի)» բառերը՝ «(առանց ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարների)» բառերով:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է իր հաստատած ցանկին համապատասխան սահմանել այդ ապրանքների համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգ:»:

Հոդված 9. Օրենքի 34-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 34. Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում զբոսաշրջիկներին (այդ թվում՝ այլ զբոսաշրջիկային գործակալությունների հետ կնքված պայմանագրերի հիման վրա) մատուցվող ծառայությունների ընդհանուր արժեքը՝ առանց միջազգային ուղեւորափոխադրման համար զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց կողմից վճարվող գումարների: Օտարերկրյա անձանց մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաեւ զբոսաշրջիկային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղեւորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:»:

Հոդված 10. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին նախադասությունը «չափով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքի» բառերով, երկրորդ նախադասությունը «դեպքում» բառից հետո՝ «(անկախ բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները թաքցնելու կամ պակաս ցույց տալու հանգամանքից)» բառերով, իսկ «հետեւանքով» բառից հետո՝ «՝ պակաս հաշվարկված կամ ավել հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարների նկատմամբ» բառերով:

Հոդված 11. Օրենքի 431 -րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «ենթակա չեն հաշվանցման» բառերից հետո լրացնել «այդ հաշվետու ժամանակաշրջանում, սակայն կարող են հաշվանցվել այդ տեղեկությունները ներկայացնելու հաշվետու ժամանակաշրջանում, եթե այդ տեղեկությունները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված ժամանակաշրջաններում ձեռք բերված ապրանքների եւ ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներին» բառերով:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29.12.2003
ՀՕ-54