Օրենքը չի գործում:
Գործում է «Դրոշի մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1990
Հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» Հռչակագրի 1-ին հոդվածի վրա, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է.

1. Հայաստանի Հանրապետության պետական դրոշը եռագույնն է` կարմիր, կապույտ, նարնջագույն (երեք հավասար շերտերով): Դրոշի լայնության եւ երկարության հարաբերությունն է 1:2:
 

2. Հայաստանի Հանրապետության սահմանադրության (հիմնական օրենքի) եւ օրենսդրության մեջ կատարել սույն օրենքից բխող համապատասխան փոփոխություններ:

3. Սույնը օրենքը կիրարկել ընդունման պահից:

Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի նախագահ`                                             Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության Գերագույն
խորհրդի քարտուղար`                                           Ա. ՍԱՀԱԿՅԱՆ

24 օգոստոսի 1990 թվականի,
հ. Ն. -0076-1