Russian    
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.03.2002

Հոդված 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ oրենք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտ՝ պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող եւ բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ» ենթակետով եւ նոր մասով.

«զ) բնակչության ուսուցման կազմակերպումը:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 12-րդ ՝

ա) հոդվածի «զ» ենթակետից հանել «՝ վեցամսյա ժամկետում» բառերը.

բ) հոդվածը լրացնել «ը» ենթակետով՝

«ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական եւ նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի «դ)» ենթակետը «հիմնահարցերով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի «գ)» ենթակետը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «եւ այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հատուկ, կարեւորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը եւ պաշտպանությունը:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

29 մարտի 2002թ.
ՀՕ-310