Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

Armenian   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԻՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.1993

Հոդված 1. Արիության մեդալը շնորհվում է Հայրենիքի պաշտպանության, հասարակական կարգի պահպանության գործում, ինչպես նաեւ փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական կամ քաղաքացիական պարտքը կատարելու համար:

Հոդված 2. Արիության մեդալով պարգեւատրվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության եւ արտակարգ իրավիճակների պետական վարչությունների, մաքսային վարչության ծառայողները, ինչպես նաեւ այլ անձինք:

Հոդված 3. Արիության մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից:

Հոդված 4. Արիության մեդալը կրում են կրծքի ձախ կողմում, շքանշանների առկայության դեպքում դրանցից հետո:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0882-1-ՀՕ-65