Օրենքը չի գործում:
Գործում է «Պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը

  Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑՈՒ ՄԵԴԱԼԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 00.00.0000
Հոդված 1. Անանիա Շիրակացու մեդալը շնորհվում է արդյունաբերության, ճարտարագիտության, ճարտարվեստի, գիտության եւ տեխնիկայի բնագավառներում ակնառու գործունեության, նշանակալի գյուտերի եւ հայտնագործությունների համար:

Հոդված 2. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրվում են տնտեսության եւ բնագիտության ոլորտների գիտնականները, ճարտարագետները, գյուտարարները:

Հոդված 3. Անանիա Շիրակացու մեդալով պարգեւատրելու միջնորդությունը հարուցվում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատսչությունների կողմից:

Հոդված 4. Անանիա Շիրակացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մխիթար Հերացու մեդալից հետո:

Հայաստանի Հանրապետության
նախագահ՝ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

Երեւան
26 հուլիսի 1993թ.
Հ. Ն.-0886-1-ՀՕ-69




25.10.2000 «Անանիա Շիրակացու մեդալի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին