Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Ագրարային պետական տեսչությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.11.2002

Հոդված 1. «Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (10 հունիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածում «հողի» բառը փոխարինել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման» բառերով:

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «ա» կետը:

Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածը:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «դ1 » կետով՝

«դ1 ) գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության եւ վերականգնման, դրանց արդյունավետ օգտագործման, մոնիթորինգի իրականացման ու բազմաբնույթ կադաստրի վարման, »:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-450