Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 31.03.2003

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «Անվտանգության բնագավառ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով՝
 
«14. հատուկ պաշտպանվածություն

պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրում

ՀՀԿ
Բ
-
Փ
Մ
Ո
Հ
Վ»

Հոդված 2. Սահմանել, որ հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեություն են համարվում անձնագրերի, թղթադրամների, ակցիզային դրոշմանիշների, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված վկայականների, լիցենզիաների բլանկների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված այլ փաստաթղթերի տպագրությունը:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ սույն օրենքի ընդունման պահից վեցամսյա ժամկետում ընդունել հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրման գործունեության լիցենզավորման կարգը եւ սույն օրենքից բխող այլ իրավական ակտերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 ապրիլի 2003թ.
ՀՕ-525