Russian    
Սահմանապահ զորքերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2003
Հոդված 1. «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-266) 4-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Սահմանապահ զորքերի անմիջական ղեկավարումն իրականացնում է սահմանապահ զորքերի հրամանատարը, որին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մայիսի 2003թ.
ՀՕ-535