Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ», ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ», «ՆՈՐ ԱԿՈՒՆՔ», «ՎԱՅՔ-ՈՌՈԳՈՒՄ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ-ՈՌՈԳՈՒՄ», «ՄԱՐՏՈՒՆԻ-ՈՌՈԳՈՒՄ» ԵՎ «ԹԱԼԻՆ-ՈՌՈԳՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.12.2002

Հոդված 1. Սույն օրենքի նպատակն է կեղտաջրեր ընդունող, մաքրող եւ հեռացնող «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բնականոն գործունեության վերականգնումն ու ֆինանսական առողջացումը, հետագայում դրանց արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ հիմքերի ստեղծումը:

Հոդված 2. «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված եւ չվճարված բնապահպանական վճարների վճարման ժամկետը հետաձգել մինչեւ 2005 թվականի դեկտեմբերի 31-ը՝ դրանց մարումը նախատեսելով 2006-2009 թվականներին, ըստ տարիների, հավասար չափերով:

Հոդված 3. «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին ազատել սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական վճարների գծով հաշվարկված եւ չվճարված (չգանձված) տույժերից եւ տուգանքներից:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից ջրային ավազան վնասակար նյութերի արտանետման համար հաշվարկված բնապահպանական վճարների վճարման ժամկետը սկսվում է 2006 թվականի հունվարի 1-ից:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

26 դեկտեմբերի 2002թ.
ՀՕ-486




24.12.2004 ««Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
16.12.2005 «Հայջրմուղկոյուղի», Երեւանի «Ջրմուղ-կոյուղի», «Նոր Ակունք», «Վայք-ոռոգում», «Եղեգնաձոր-ոռոգում», «Մարտունի-ոռոգում» եւ «Թալին-ոռոգում» փակ բաժնետիրական ընկերություններին բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին