Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 20.11.2002

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունվարի 2000 թվականի, ՀՕ-28) 6-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 441 -րդ հոդվածով՝

«Հոդված 441 . Օտարերկրյա անձանց իրավունքները

Օտարերկրյա պետությունների քաղաքացիները կամ ռեզիդենտները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կամ ռեզիդենտներին հավասար։»։

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածի 21 -րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«21 . Սույն օրենքի դրույթները, ներառյալ՝ պահպանության ողջ ժամկետը, կիրառվում են նաեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին գոյություն ունեցող հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել (անկախ նախկին ձեւականություններից), եւ այդ երկիրը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բնագավառի՝ Հայաստանի Հանրապետության որեւէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտներին:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 նոյեմբերի 2002թ.
ՀՕ-449