Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

     
Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.09.2002

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (12 հունվարի 2000 թվական, ՀՕ-28) 45-րդ հոդվածի երկրորդ մասից հետո լրացնել 21 -րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«21 . Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաեւ հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների այն օբյեկտների նկատմամբ, որոնք ստեղծվել, պատրաստվել, հասարակությանը մատչելի են դարձվել, կատարվել, բացահայտվել կամ հեռարձակվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, պայմանով, որ ծագման երկրի օրենսդրությամբ դրանց նկատմամբ վերապահված իրավունքների գործողության ժամկետը չի լրացել, եւ այդ երկիրը հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների բնագավառի Հայաստանի Հանրապետության որեւէ միջազգային պայմանագրի կողմ է, եթե միջազգային պայմանագրով կամ այդ երկրի օրենսդրությամբ նույնպիսի պահպանություն ընձեռվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված, պատրաստված, հասարակությանը մատչելի դարձված, կատարված, բացահայտված կամ հեռարձակված հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների օբյեկտներին:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 հոկտեմբերի 2002թ.
ՀՕ-416