Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 04.12.2001

Հոդված 1. «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հեղինակն իրավունք ունի միակողմ գրավոր հայտարարությամբ կամ պայմանագրով հրաժարվել սույն հոդվածի «բ» եւ «գ» ենթակետերով նախատեսված իրավունքներից ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտվելուց:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի՝

ա) առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով ստեղծված ստեղծագործության նկատմամբ անձնական ոչ գույքային իրավունքները պատկանում են ստեղծագործության հեղինակին:

Գործատուի ծառայողական հանձնարարությունների կամ ծառայողական պարտականությունների կատարման կարգով աշխատողի կողմից ստեղծագործության ստեղծման դեպքում գործատուն համարվում է այդ ստեղծագործության նկատմամբ հեղինակային բացառիկ իրավունքի իրավատերը, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:».

բ) երրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Այդ կապակցությամբ՝ հոդվածի չորրորդ մասը համարել երրորդ, իսկ յոթերորդ մասը՝ չորրորդ մաս:

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի վերջին մասի վերջին նախադասությունը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 28-րդ հոդվածի վեցերորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Այդ կապակցությամբ՝ հոդվածի յոթերորդ եւ ութերորդ մասերը համապատասխանաբար համարել վեցերորդ եւ յոթերորդ մասեր:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24 դեկտեմբերի 2001թ.
ՀՕ-269