Russian    
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.12.2002

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի) 12-րդ գլուխը 1693 -րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1694 -1698 -րդ հոդվածներով`

«Հոդված 1694 . Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը

Վարձու աշխատողների աշխատանքի ընդունման, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրման եւ աշխատանքից ազատման վերաբերյալ հրամանագիրքը վարելու եւ պահպանելու կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 1695 . Չձեւակերպված աշխատող պահելը

Կազմակերպությունում առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու աշխատող պահելը`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի համար:

Նույն խախտումը վարչական տույժ նշանակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին անգամ կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` յուրաքանչյուր չձեւակերպված աշխատողի համար:

Հոդված 1696 . Աշխատողին անվանաքարտով չապահովելը

Առեւտրի եւ սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտի կողմից աշխատողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անվանաքարտով չապահովելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` անվանաքարտով չապահովված յուրաքանչյուր աշխատողի համար:

Հոդված 1697 . Աշխատողի կողմից անվանաքարտ չկրելը

Առեւտրի եւ սպասարկման ոլորտում աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված անվանաքարտը չկրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսուն տոկոսի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

Հոդված 1698 . Գործատուի կողմից աշխատավարձ չհաշվարկելը եւ (կամ) չվճարելը

Գործատուի կողմից օրացուցային տարվա ընթացքում առնվազն երկու անգամ օրենքով սահմանված ժամկետներում աշխատավարձ չհաշվարկելը եւ (կամ) չվճարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված եւ չվճարված աշխատավարձի մեկ քառորդի չափով:

Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում՝ չհաշվարկված կամ հաշվարկված եւ չվճարված աշխատավարձի մեկ երկրորդի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 1691 -րդ հոդվածի տեքստում 1702 -րդ, 1704 -րդ, 1706 -րդ հոդվածների տեքստում եւ վերնագրում «կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի կամ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմիններ» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիններ» բառերով, 1703 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «պետական սոցիալական ապահովագրության մուծումները» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովագրության վճարումներ» բառերով, 1821 -րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի մարմինների» բառերը փոխարինել «սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 2443 -րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 2443 . Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի մարմինները

Սույն օրենսգրքի 1691 , 1695 ,1698 , 1702 , 1703 , 1704 , 1706 , 1821 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից) քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահը, տեղակալները, ինչպես նաեւ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմինների պետերը (տնօրենները):»:

Հոդված 4. Օրենսգրքի 230-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հոդված 230. Աշխատանքի պետական տեսչությունը

Աշխատանքի պետական տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1694 , 1696 , 1697 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը եւ նշանակում վարչական տույժեր:

Մինչ աշխատանքի պետական տեսչության ստեղծումը վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում եւ տույժերը նշանակում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային մարմիները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի ապրիլի 1-ից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» 1997 թվականի դեկտեմբերի 26-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին պարբերությունից հանել «վարձու աշխատողների աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձեւակերպելու» բառերը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28 հունվարի 2003թ.
ՀՕ-499