Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.03.2001

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ կետի վերջում լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 31 -րդ կետով սահմանված դեպքի:» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածը 3-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31 -րդ կետով.

«31 . Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:

Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

5 մարտի 2001թ.
ՀՕ-144