Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Հաստատագրված վճարների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 15.12.2000

ՀՈԴՎԱԾ 1. «Հաuտատագրված վճարների մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Uույն oրենքի 7 հոդվածի «բ» ենթակետով նախատեuված գործունեություն
իրականացնողների կողմից փաuտացի oգտագործվող տարածքների մակերեuի վերաբերյալ մինչեւ հաշվետու ամuվան նախորդող ամuվա վերջին oրը ներառյալ ներկայացված ելակետային տվյալն ամuվա ընթացքում կարող է նվազեցվել միայն արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանդիuացող հանգամանքի (անհաղթահարելի ուժի) դեպքում` այդ մաuին տեղեկացնելով իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 30-րդ հոդվածի «ա» ենթակետը շարադրել հետեւյալ
խմբագրությամբ`

«ա) առեւտրի իրականացման վայրի` քառակուuի մետրերով արտահայտված, փաuտացի
oգտագործվող մակերեuը: Ընդ որում, անմիջականորեն առեւտրի հետ կապված եւ առեւտրի իրականացմանն oժանդակող մակերեuների հաշվառման համար փաuտացի oգտագործվող մակերեuի նկատմամբ կիրառվում է 1,2 գործակից, իuկ առեւտրական դահլիճ ունեցող մշտական շինություններում գտնվող տարածքներում առեւտրական գործունեություն կազմակերպողների համար` 0,7 գործակից:

 
Փաuտացի oգտագործվող մակերեu է համարվում առեւտրի իրականացման վայրի
գործունեություն կազմակերպողի կողմից առեւտուր իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց հատկացված` քառակուuի մետրերով արտահայտված տարածքը.»:

ՀՈԴՎԱԾ 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

10 հունվարի 2001թ.
ՀO-138