Russian    
Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՄՈՒՆԱՅԻՆ ԱՆԲԱՎԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԻՐՈՒՍԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.10.2000

Հոդված 1. «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի երկրորդ նախադասությունը «Հանրապետության» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«առողջապահության բնագավառի լիազորված պետական մարմինը (այսուհետ՝ լիազորված պետական մարմին):»:

Հոդված 2. Օրենքի 2 հոդվածի երրորդ նախադասությունը «օգտագործման» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«համար լիազորված պետական մարմինը մշակում է պետական նպատակային ծրագիր, որը հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենքի 5 հոդվածը լրացնել հետեւյալ խմբագրությամբ նոր նախադասությամբ.

«ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ ՄԻԱՎ-ով վարակված անձանց բուժման միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված առողջապահական ձեռնարկություններում, որոնց ցանկը հաստատում է կառավարությունը:»:

Հոդված 4. Օրենքի 11 հոդվածի վերջին նախադասությունից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից» բառերը:

Հոդված 5. Օրենքի 12 հոդվածի վերջին նախադասությունը «պայմաններ» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«լիազորված պետական մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

6 նոյեմբերի 2000թ.
ՀՕ-92