Russian    
Դիվանագիտական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 11.04.2003

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (21 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-249) 27-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով.

«4. Օրենքով նախատեսված դեպքերում դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակումը կարող է կատարվել նաեւ առանց մրցույթի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 մայիսի 2003թ.
ՀՕ-533