Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Դատավորի կարգավիճակի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱՎՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2001
Հոդված 1. «Դատավորի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասը «որակավորման դասեր կրող դատավորների» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժի պետական արբիտրների» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-239