Armenian   Russian    
Քաղաքացիական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.07.2001

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Ընկերության կանոնադրությունը կարող է պարունակել տեղեկություններ առանձնացված ստորաբաժանումների մասին:»:

Հոդված 2. Օրենսգրքի 63-րդ հոդվածի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«4. Իրավաբանական անձն այլ իրավաբանական անձի հետ միացման ձեւով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած իրավաբանական անձի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:»:

Հոդված 3. Օրենսգրքի 65-րդ հոդվածում`

ա) 1-ին կետում «իրավաբանական անձի բոլոր պարտատերերին ու պարտապաններին» բառերը փոխարինել «իրավաբանական անձի գույքի ու պարտատերերին եւ պարտապաններին» բառերով:

բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«3. Կանոնադրությունների հետ միասին փոխանցման ակտը կամ բաժանիչ հաշվեկշիռը չներկայացնելը, ինչպես նաեւ դրանցում վերակազմակերպված իրավաբանական անձի գույքի եւ պարտավորությունների իրավահաջորդության մասին դրույթների բացակայությունը կամ գույքի եւ պարտավորությունների անհամամասնական բաշխումը հիմք է վերակազմակերպմամբ պայմանավորված պետական գրանցումների մերժման համար:»:

Հոդված 4. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ կետը «իրավունք ունի պահանջել» բառերից հետո լրացնել «պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ կամ» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «կամ այլ իրավական ակտերի» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 69-րդ հոդվածի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«7. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գրությունը` դադարած, պետական գրանցման պահից:»:

Հոդված 7. Օրենսգրքի 72-րդ հոդվածի 9-րդ կետում «ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի)» բառերը փոխարինել «ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 9. Օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետում «թողարկել» բառը փոխարինել «տեղաբաշխել» բառով:

Հոդված 10. Օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ կետը «ընկերության» բառից հետո լրացնել «կամ առեւտրային կոոպերատիվի» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 151-րդ հոդվածում «Կորցրած արժեթղթով» բառերը փոխարինել «Ըստ ներկայացնողի եւ օրդերային կորցրած արժեթղթով» բառերով:

Հոդված 12. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան

16 օգոստոսի 2001թ.
ՀՕ-205