Russian    
Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.10.2003

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 հունիսի 2001 թվականի, ՀՕ-199) 6-րդ բաժինը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ԲԱԺԻՆ 6.

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ

1. Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագրում ներառված միջոցառումները նախատեսվում են տարեկան ծրագրում, որը Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հաստատմանն է ներկայացնում յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի նախագծի կազմում։»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

11.11.2003
ՀՕ-22