Russian    
Կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2001-2005 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2001
ոդված 1. «Հայաստանի Հանրապետության կրթության զարգացման 2001-2005 թվականների պետական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Խնդիրներ» ոլորտը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ դպրոցների) մարզադահլիճների եւ մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

Հոդված 2. Օրենքի «Բաժին 3»-ի «8. Նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական հիմքի բարելավում» ենթաբաժնի «Գործողություններ» ոլորտը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16-րդ կետով.

«16. Ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ դպրոցների) մարզադահլիճների եւ մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում:»:

Հոդված 3. Օրենքի «Բաժին 6»-ի «8. Նյութատեխնիկական եւ ուսումնամեթոդական հիմքի բարելավում» աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-րդ կետով.

«22. Ուսումնական հաստատությունների (այդ թվում՝ դպրոցների) մարզադահլիճների եւ մարզահրապարակների կառուցում (վերականգնում), դրանց համար մարզագույքի ձեռքբերում» - «2003 թվականի առաջին եռամսյակից սկսած»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21 նոյեմբերի 2001թ.
ՀՕ-255