Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

  Russian    
Պետական պարգեւների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.07.2000

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահը չի կարող պարգեւատրվել Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներով:»:

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներիմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածը «Մարտական խաչ շքանշանը՝ 1-ին աստիճանի եւ 2-րդ աստիճանի,» բառերից հետո լրացնել «Պատվո շքանշանը,» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 2000թ.
ՀՕ-75