Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 06.07.1998
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14 հոդվածի՝
ա) 8-րդ կետի «գ» ենթակետում «520-ապատիկի» բառը փոխարինել «150-ապատիկի» բառով.
բ) 8-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ը» ենթակետով՝
 
«ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար բազային տուրքի
75-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օ րենքի 31հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ «ա» ենթակետով՝
«ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.»:
Այդ կապակցությամբ հոդվածի «ա», «բ», «գ» ենթակետերը համապատասխանաբար համարել «բ», «գ», «դ» ենթակետեր:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27 հուլիսի 1998թ.
ՀՕ-237