Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.06.1998

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11 հոդվածում՝

ա) 4-րդ կետը «հաստատման համար» բառերից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.

բ) 4-րդ կետից հետո հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 41 -րդ կետով՝
 
«41 . գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհվածհողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրի հաստատման համար  բազային տուրքի չափով»:

Հոդված 2. Օրենքի 16 հոդվածի 36-րդ կետում՝

ա) «ա)» ենթակետը «համար» բառից հետո լրացնել «(բացառությամբ սեփականաշնորհվող պետական եւ հանրային բնակարանային ֆոնդի բնակարանների)» բառերով.

բ) «ե)» ենթակետից հանել «բազմաբնակարանոց շենքի բնակարանների (անկախ սեփականության ձեւերից)» բառերը.

գ) «ժե)» ենթակետը «գույքի» բառից հետո լրացնել «(բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի)» բառերով.

դ) «ժե)» ենթակետից հետո կետը լրացնել հերեւյալ բովանդակությամբ նոր «ժե1 )» ենթակետով՝
 
«ժե1 ) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի պետական գրանցման, գրավի (հիփոթեքի) վկայական տալու եւ նշված հողերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա արգելք դնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

7 հուլիսի 1998թ.
ՀՕ-227