Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.05.2000
 Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը եւ կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում գրանցված եւ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող առեւտրային կամ ոչ առեւտրային կազմակերպություններում, դրանց ստեղծած հիմնարկներում, ինչպես նաեւ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ) գործունեության ստուգումների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է դրանց իրականացման միասնական կարգը:

2. Ստուգումնօրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով պարզվում է տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած հաշվետվությունների արժանահավատությունը եւ վերջինիս ծավալած փաստացի գործունեության համապատասխանությունն օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջներին:
 
3. Ուսումնասիրությունը տնտեսավարող սուբյեկտի ֆինանսական ու փաստացի գործունեության վիճակը՝ վերջինիս ներկայացրած հաշվապահական հաշվեկշռի, ֆինանսական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ հաշվետվությունների հիման վրա, ստուգումն իրականացնող մարմնի կողմից ստուգող մարմնում՝ պարզաբանելու նպատակով իրականացվող ներքին ընթացակարգ է:

4. Ստուգումները կարող են լինել թեմատիկ՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտի գործունեության հետ կապված առանձին տարրերի փաստացի իրավիճակը պարզելուն, կամ համալիր՝ ուղղված տնտեսավարող սուբյեկտի ամբողջ ֆինանսատնտեսական գործունեության փաստացի իրավիճակը պարզելուն: Թեմատիկ են հարկային, մաքսային, պարտադիր սոցիալական ապահովագրության, բնօգտագործման, բնապահպանական եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների հաշվարկման ու վճարման ճշտությունը պարզելուն ուղղված ստուգումները, պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները, գործունեության առանձին տեսակի իրականացման լիցենզիայի հիման վրա իրականացվող գործունեության ստուգումները, սահմանված տնտեսական նորմատիվների պահպանման վիճակի, արժեթղթերի գրանցամատյանը վարելու եւ դրանով իրականացվող գործառնությունների ստուգումը, արժութային գործառնությունների ստուգումը, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային կանոնների պահպանման վիճակի եւ նման այլ ստուգումները:

Համալիր է ֆինանսատնտեսական գործունեության ստուգումը, որը կատարվում է հաշվապահական հաշվառման, ֆինանսական հաշվետվությունների, հաշվեկշռի, սկզբնական հաշվառման փաստաթղթերը լրացնելու (կազմելու) ճշտությունը պարզելու միջոցով եւ նպատակ ունի վեր հանել ստուգվող օբյեկտի ֆինանսատնտեսական գործունեության վերջնական կամ միջանկյալ արդյունքները՝ կապված սեփական եւ փոխառու դրամական ու ապրանքային միջոցների օգտագործման նպատակայնության եւ արդյունավետության հետ: Համալիր ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ պահանջելու բացառիկ իրավունքը պատկանում է տնտեսավարող սուբյեկտի բաժնետերերին, փայատերերին, հիմնադիրներին կամ անդամներին՝ օրենքով իրենց վերապահված իրավասությունների շրջանակներում:

5. Սույն օրենքը չի տարածվում պետական մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտի միջեւ կնքված քաղաքացիաիրավական գործարքների հիման վրա պետական մարմնի եւ տնտեսավարող սուբյեկտի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում պետական մարմնի կողմից որպես գործարքի կողմ իրականացվող ստուգումների վրա:

6. Սույն օրենքը չի կարգավորում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերի գործունեության նկատմամբ իրականացվող վերստուգումների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վերահսկիչ պալատի կողմից իրականացվող վերահսկողության, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան իրականացվող ստուգումների նշանակման եւ անցկացման, տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի նկատմամբ բաժնետերերի, փայատերերի, հիմնադիրների կամ անդամների կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ տնտեսավարող սուբյեկտի տարածքային ու կառուցվածքային ստորաբաժանումների նկատմամբ տնտեսավարող սուբյեկտի գործադիր մարմնի կողմից իրականացվող հսկողության հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Ստուգումներ իրականացնող պետական մարմինները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում իրենց լիազորությունների շրջանակներում ստուգումներ իրականացնելու իրավասությամբ օժտված են՝

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության եւ բնօգտագործման նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության արժեթղթերի շուկայի տեսչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափաբանության եւ սերտիֆիկացման վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ատոմային հսկողության վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման եւ լեռնային հսկողության վարչությունը,

- Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության մարմինները,

- Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության ծառայությունը,

- Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը,

- Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը,

- Հայաստանի Հանրապետության լեզվի պետական տեսչությունը,

- Հայաստանի Հանրապետության վիճակագրության ազգային ծառայությունը,

- Լիցենզավորող պետական մարմինները:

Պետական մարմինների կամ դրանց լիազորությունների փոփոխությունների դեպքում ստուգում իրականացնող նշված մարմինների լիազորություններն իրականացնում են դրանց իրավահաջորդ կամ համապատասխան լիազորություն ունեցող մարմինները:

2. Ստուգում իրականացնող պետական մարմիններն ստուգումներ իրականացնում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ դրանց հիման վրա իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում: 3. Արգելվում է ստուգումների ընթացքում տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ տնտեսական գործունեությանը միջամտելը:

Հոդված 3. Ստուգումների նպատակը եւ անցկացման կարգը

1. Ստուգման նպատակը տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտում օրենքի եւ այլ իրավական ակտերի հիման վրա պետական մարմիններին ներկայացված կամ հրապարակված հաշվետվությունների արժանահավատությունը պարզելը, Հայաստանի Հանրապետության օրենքների ու այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն իրականացնելը եւ տնտեսավարող սուբյեկտի գույքային իրավունքները պաշտպանելն է: 2. Ստուգումն սկսելուց առաջ համապատասխան պետական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին հրապարակում է հրաման կամ հանձնարարագիր, որտեղ նշվում են ստուգում իրականացնող մարմնի անվանումը, ստուգվող տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգման հարցերը, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը: Հրամանում կամ հանձնարարագրում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը: Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է հրամանով, որի մասին տնտեսավարող սուբյեկտը ծանուցվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

3. Հրամանի կամ հանձնարարագրի երկու օրինակն ստուգումն սկսելուց առնվազն 3 աշխատանքային օր առաջ, բացառությամբ հարկային մարմինների կողմից ակցիզային դրոշմանիշների եւ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգման դեպքերի,տրվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է ստուգող պետական մարմնի պաշտոնատար անձին: 4. Ստուգումը կատարող պաշտոնատար անձը (անձինք) ստուգումն իրականացնելու մասին հրամանում կամ հանձնարարագրում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի (չունեն): 5. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ եւ անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակները եւ շրջանակները կարող է փոփոխել համապատասխան պետական մարմինը՝ ստուգում կատարող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր հիմնավորմամբ: Փոփոխման մասին գրավոր տեղեկացվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին՝ նրան ներկայացնելով նախկին հրամանին կամ հանձնարարագրին կից նոր հրամանը կամ հանձնարարագիրը:

Հոդված 4. Ստուգման ժամկետները

1. Ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 օրացուցային օր՝ յուրաքանչյուր տարվա համար, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը: Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ստուգվող օբյեկտում պահվող ստուգման մատյանում համապատասխան գրառում կատարելու օրը:

Տնտեսավարող սուբյեկտի ստուգման մատյանը պարունակում է տեղեկություններ՝ տարվա ընթացքում կատարվող ստուգումների, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի, ստուգող պաշտոնատար անձանց կազմի, ստուգման հարցերի, նպատակի, ժամկետների մասին: 2. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ՝ համապատասխան պետական մարմնի ղեկավարի հրամանով կամ հանձնարարագրով, սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 10 օրացուցային օր: Դրա մասին պետք է տեղեկացվի ստուգվող օբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգմանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության կամ դատարանի վճռի հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է՝ մինչեւ կասեցման հիմքի վերացումը: Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը: 3. Միեւնույն պետական մարմնի կողմից միեւնույն տնտեսավարող սուբյեկտում ստուգումն իրականացվում է ոչ ավելի, քան տարեկան մեկ անգամ:

Եթե առկա են սույն օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, ստուգող մարմինն իրավունք ունի մեկ տարվա ընթացքում իրականացնել կրկնակի ստուգում: Եթե տվյալ ժամանակահատվածի համար առկա է ստուգող մարմնի կողմից կազմված ակտ կամ տեղեկանք, ապա տվյալ ստուգող մարմինն իրավունք չունի նույն ժամանակահատվածի համար միեւնույն սուբյեկտի գործունեությունն ստուգել, բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է սույն օրենքի 5 հոդվածի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերից որեւէ մեկը:

Հոդված 5. Վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը

Վերստուգումն ստուգում իրականացնող մարմնի կողմից նույն տնտեսավարող սուբյեկտի մոտ մեկ տարվա ընթացքում կատարված երկրորդ (կրկնակի) ստուգումն է:

Վերստուգումներ կարող են անցկացվել հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայության դեպքում.

ա) տնտեսավարող սուբյեկտը լուծարելիս. բ) տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի խնդրանքով. գ) Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր հանձնարարությամբ.

դ) եթե օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված են նախորդ ստուգողի այն հանցավոր գործողությունները, որոնք նա թույլ է տվել ստուգումը կատարելիս.

ե) պետական գույքի մասնավորեցման լիազորված պետական մարմնի պահանջով, եթե ստուգման անհրաժեշտությունը պայմանավորված է պետական կամ 51 տոկոսից ավելի պետական մասնակցությամբ տնտեսավարող սուբյեկտի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ.

զ) սույն օրենքի 7 հոդվածի «ը» ենթակետով նախատեսված դեպքերում:

Հոդված 6. Ստուգման արդյունքների ամփոփումը

1. Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ՝ երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս՝ երեք օրինակից, խախտումներ եւ թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի եւ տնտեսվարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ակտի դեպքում՝ տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), օրինակների քանակը եւ հերթական համարը:

Ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտումների թույլատրման պատճառները, խախտման կոնկրետ ժամանակը, հղում՝ համապատասխան փաստաթղթերին, խախտումների վերացման (ուղղումների) համար անհրաժեշտ գործողությունները, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը:

2. Կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք 3 օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Կազմված ակտն ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք եւ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը: Տարաձայնությունների դեպքում կողմերի կարծիքներն արձանագրվում են ակտում: Ակտն ստորագրելուց հրաժարվելու դեպքում դրա մասին ակտում կատարվում է համապատասխան գրառում: Տնտեսավարող սուբյեկտի կողմից ակտն ստորագրելու եւ տարաձայնություններ ներկայացնելու ժամկետը չի կարող գերազանցել 3 աշխատանքային օրը: Ակտի պատճենի մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտին: Եթե վերջինս պետական կամ պետական բաժնեմաս ունեցող կազմակերպություն է, ապա ակտի պատճենի մեկ օրինակն ուղարկվում է պետական կառավարման վերադաս մարմնին: 3. Ստուգման արդյունքներով բացահայտված իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված7. Ստուգումն իրականացնող անձանց իրավունքները

Ստուգումն իրականացնող անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն՝ ա) տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել տնտեսավարող սուբյեկտի ստուգվող ստորաբաժանումներ. բ) պահանջել փաստաթղթեր, տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին. գ) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել տնտեսավարող սուբյեկտի մասնագետներին՝ տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ. դ) սահմանել ժամկետներ՝ բացահայտված այն թերությունների եւ խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական կամ վարչական պատասխանատվություն. ե) առաջարկություններ ներկայացնել ստուգում նշանակող պետական մարմնի ղեկավարությանը՝ վարչական կամ քրեական պատասխանատվություն առաջացնող բացահայտված չարաշահումների եւ այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար. զ) վերցնել փաստաթղթերի կրկնօրինակներ, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին. է) իրականացնել ստուգման նպատակի հետ կապված չափագրումներ, կշռող, չափող եւ նմանատիպ այլ սարքերի ու սարքավորումների շահագործման ճշտության հսկիչ ստուգումներ.

ը) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի կողմից դրամական գործառնություններ կատարելու, հաշվետվություններ եւ հաշվարկներ կազմելու ճշտությունը հիմնավորելու նպատակով իրականացնել գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց՝ միայն տվյալ գործարքի կատարման օրինականության ստուգումներ.

թ) ստուգման հրամանում նշված հարցերի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարից կամ նրան փոխարինող անձից պահանջել անցկացնելու հիմնական ֆոնդերի, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների եւ հաշվարկների գույքագրումներ: Գույքագրում կատարելիս ներգրավել տնտեսավարող սուբյեկտի համապատասխան աշխատակիցների եւ մասնագետների.

ժ) անհրաժեշտության դեպքում գույքի նկատմամբ իրավունքները գրանցող, հարկային, մաքսային եւ այլ պետական մարմիններից, կազմակերպություններից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պահանջել ստուգվող սուբյեկտի գործարքների հաշիվների շարժի մասին տեղեկանքներ, փաստաթղթերի պատճեններ:

Հոդված 8. Ստուգումն իրականացնող անձանց պարտականությունները

1. Ստուգումն իրականացնող անձը (անձինք) պարտավոր է (են)՝ ա) պահպանել ստուգման հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենքների եւ այլ իրավական ակտերի պահանջները. բ) առանց տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձի գրավոր համաձայնության՝ չհրապարակել ստուգման ընթացքում իրեն (իրենց) հայտնի դարձած տնտեսավարող սուբյեկտի գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները եւ դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը տնտեսավարող սուբյեկտը մտադիր է եղել գաղտնի պահել, եւ ստուգում իրականացնող անձը (անձինք) տեղյակ է (են) կամ կարող է (են) տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաեւ առեւտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ՝ տեղեկություն):

Սույն օրենքի իմաստով՝ տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձեւով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

գ) պահպանել տնտեսավարող սուբյեկտի՝ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված իրավունքները եւ շահերը. դ) չխոչընդոտել տնտեսավարող սուբյեկտի բնականոն աշխատանքին. ե) իրենց իրավունքներին եւ պարտականություններին ծանոթացնել տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց. զ) ստուգման ընթացքում բացառապես հիմնվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» եւ «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների եւ այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ.

է) ստուգման ընթացքում գրավոր պատասխանել տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի՝ ստուգման հետ առնչվող ցանկացած գրավոր հարցման:
2. Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ եւ այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող անձին: 3. Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների եւ այլ անհրաժեշտ նյութերի որակական եւ քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար: 4. Արգելվում է ստուգման ընթացքում կապարակնքել պահեստներ, շինություններ, դրամարկղեր, էներգիայի աղբյուրներ, սարքավորումներ, սարքեր եւ այլն:

Հոդված 9. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց իրավունքները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք իրավունք ունեն՝ ա) արգելել ստուգումը (ստուգումն իրականացնող անձանց փաստաթղթեր տրամադրելը), եթե ստուգողները խախտել են սույն օրենքի 3 եւ 4 հոդվածների պահանջները՝ այդ մասին նույն օրը գրավոր ծանուցելով ստուգում իրականացնող պետական մարմնին.բ) ծանոթանալ ստուգումների ակտերին. գ) ներկայացնել բացատրություններ, պարզաբանումներ, հարուցել միջնորդություններ, օրենքով սահմանված կարգով բողոքարկել ստուգումն իրականացնող անձանց գործողությունները. դ) պահանջել ստուգումն իրականացնող անձանց ապօրինի գործողությունների հետեւանքով պատճառված վնասի հատուցում. ե) չկատարել ստուգումն իրականացնող անձանց իրավասություններից, ինչպես նաեւ ստուգման նպատակներից եւ ծրագրերից չբխող պահանջներ. զ) ստուգվող տնտեսավարող սուբյեկտի շահերի պաշտպանության նպատակով՝ ստուգման ցանկացած փուլում ստուգմանը մասնակից դարձնել մասնագետների, փորձագետների, աուդիտորների, փաստաբանների:

Հոդված 10. Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձանց պարտականությունները

Տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձինք պարտավոր են՝ ա) չխոչընդոտել ստուգումների ընթացքին, կատարել ստուգումն իրականացնող անձանց օրինական պահանջները. բ) ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, տվյալները եւ այլ տեղեկություններ. գ) անհրաժեշտ պայմաններ ստեղծել ստուգումն իրականացնող անձանց գործունեության համար. դ) սահմանված ժամկետում վերացնել ստուգման արդյունքների ակտում նշված թերությունները եւ խախտումները՝ այդ մասին գրավոր հայտնելով ստուգող մարմնին:

Հոդված 11. Ստուգումն իրականացնող անձանց պատասխանատվությունը եւ գործողությունների բողոքարկումը

1. Սույն օրենքի պահանջների խախտմամբ ստուգում իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2. Ստուգումն իրականացնող անձանց գործողություններն օրենքով սահմանված ժամկետներում կարող են բողոքարկվել այն պետական մարմնին, որին անմիջականորեն ենթարկվում է (են) ստուգող անձը (անձինք), կամ դատարան: Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը մինչեւ բողոքի նկատմամբ պատասխան ստանալը կարող է թույլ չտալ շարունակելու ստուգումը: 3. Բողոքները վերադասության կարգով քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներն ընդունվում են ոչ ուշ, քան բողոքն ստացվելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: 4. Ընդունված որոշմանը չհամաձայնվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի բողոքարկել դատարան:

Հոդված 12. Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասի հատուցումը

Ստուգումն իրականացնող մարմինների ապօրինի գործողությունների հետեւանքով տնտեսավարող սուբյեկտին պատճառված վնասները, այդ թվում նաեւ՝ բաց թողնված օգուտները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են հատուցման՝ պետական բյուջեի միջոցների հաշվին՝ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ժամկետում:

Հոդված 13. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2000 թվականի հուլիսի 1-ից։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստուգումների կազմակերպման եւ անցկացման հարաբերությունները կարգավորող օրենքները եւ այլ իրավական ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի պահանջներին:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12 հունիսի 2000թ.
ՀՕ-60
 
 




03.04.2001 «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կազմակերպություններում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
14.12.2001 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
06.11.2002 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
11.12.2002 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.09.2003 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
07.10.2003 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
25.12.2003 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
09.06.2004 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
11.06.2004 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.12.2004 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
14.12.2004 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.12.2004 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.07.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.07.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
11.11.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
15.11.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
08.12.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
15.12.2005 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
23.05.2006 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպ՟ման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
07.07.2006 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
27.11.2006 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
25.12.2006 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
22.02.2007 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
22.02.2007 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին
11.10.2007 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.10.2007 «Հայաստանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
13.11.2007 «Հայաuտանի Հանրապետությունում uտուգումների կազմակերպման եւ անցկացման մաuին» ՀՀ oրենքում լրացումներ կատարելու մասին
06.12.2007 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին
08.04.2008 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
17.06.2008 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
21.08.2008 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրեն՟քում լրացումներ կատարելու մասին
30.09.2008 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
22.10.2008 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
04.02.2010 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
08.04.2010 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
20.05.2010 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
12.04.2011 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
23.06.2011 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
15.11.2011 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
06.12.2011 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
22.06.2012 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.12.2012 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
05.02.2013 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին
30.09.2013 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
21.06.2014 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.06.2014 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
20.11.2014 «Հայաստանի Հանրապետությունում ստու•ումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
17.12.2014 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
07.05.2015 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
24.11.2015 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
12.05.2016 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
16.05.2016 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
17.05.2016 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
01.03.2017 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
17.11.2017 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
21.12.2017 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
16.01.2018 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.03.2018 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
21.03.2018 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
23.03.2018 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
19.11.2019 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին
04.03.2020 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
09.07.2020 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
16.07.2020 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
03.03.2021 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
03.03.2021 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
26.05.2021 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին
01.07.2021 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
09.06.2022 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
14.09.2022 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին
26.10.2022 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին
10.02.2023 «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին