Armenian English   Russian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 18.04.2001


ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքներիներմուծման նկատմամբ ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կիրառմանհետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետության այլ օրենքներովապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող արգելքների, քանակական սահմանափակումներիկամ վերահսկողական միջոցառումների վրա:

Հոդված 2. Ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրությունը

1. Ներքին շուկայի պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է ՀայաստանիՀանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից,սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված ենայլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրերինորմերը:

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

տնտեսության ճյուղ ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործողայն արտադրողների ամբողջությունը, որոնք արտադրում են ուսումնասիրվող ապրանքիննման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքներ, կամ Հայաստանի Հանրապետության տարածքումգործող արտադրողներից նրանք, որոնք համատեղ թողարկում են Հայաստանի Հանրապետությունումնման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների ամբողջ արտադրության կեսից ավելին.

լուրջ վնաս ՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության ճյուղի դիրքերինշանակալի եւ համատարած խարխլում.

լուրջ վնասի վտանգ ՝ հստակորեն կանխատեսելի եւ վերահաս լուրջ վնաս.

ուսումնասիրվող ապրանք ՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցառմանկիրառման նպատակով ուսումնասիրության առարկա հանդիսացող Հայաստանի Հանրապետություններմուծվող ապրանք.

սակագնային քվոտա ՝ ապրանքի ներմուծման համար մաքսատուրքի դրույքաչափիտարբերակված սահմանում՝ կախված տվյալ ապրանքի ներմուծման ծավալից.

շահագրգիռ կողմեր ՝

- ուսումնասիրվող ապրանքն օտարերկրյա պետությունից արտահանողը(ները) կամդրա օտարերկրյա արտադրողը(ները),

- ուսումնասիրվող ապրանք ներմուծողը(ները),

- հասարակական կազմակերպություն, իրավաբանական անձանց միություն, որի անդամներիմեծամասնությունն ուսումնասիրվող ապրանք արտադրողներ, արտահանողներ կամ ներմուծողներեն,

- արտահանող երկրի(ների) կառավարությունը(ները),

- Հայաստանի Հանրապետությունումնման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողները,

- հասարակական կազմակերպություն, իրավաբանական անձանց միություն, որի անդամներիմեծ մասը Հայաստանի Հանրապետությունումնման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքարտադրողներ են,

- սպառողների միությունները,

- ուսումնասիրվող ապրանքի արդյունաբերական օգտագործողները.

Լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմիցլիազորված պետական կառավարման մարմին, որն իրականացնում է սույն օրենքով նախատեսվածգործառույթները.

մասնակից շահագրգիռ կողմեր ՝ այն շահագրգիռ կողմերը, որոնք սույնօրենքով սահմանված կարգով Լիազոր մարմնին գրավոր տեղեկացրել են ուսումնասիրություններինմասնակցելու իրենց շահագրգռվածության մասին:

Հոդված 4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները եւ դրանցկիրառման պայմանները

1. Սույն օրենքի իմաստով, ներքին շուկայի պաշտպանության միջոցառումներեն հանդիսանում ապրանքի ներմուծման մաքսատուրքի գործող դրույքաչափի բարձրացումը,ապրանքի ներմուծման վրա սակագնային քվոտայի կիրառումը, ապրանքի ներմուծմանվրա քանակական սահմանափակման (քվոտա) կիրառումը եւ նշված միջոցառումների ցանկացածհամակցությամբ կիրառումը:

2. Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ապրանքների նկատմամբ ներքինշուկայի պաշտպանության միջոցառումներ կիրառվում են միայն այն դեպքում, երբսույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքումպարզվում է, որ ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք էներմուծվում այնպիսի աճող ծավալներով (բացարձակ կամ տնտեսության ճյուղի արտադրությանծավալների նկատմամբ հարաբերական առումով) եւ պայմաններով, որոնք լուրջ վնասեն հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասի վտանգ:

ԳԼՈՒԽ II

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 5. Ուսումնասիրություն սկսելու նախաձեռնությունը

1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինն ուսումնասիրությունէ սկսում՝ պարզելու տնտեսության ճյուղին հասցված լուրջ վնասի կամ լուրջ վնասիվտանգի առկայությունը, ինչպես նաեւ լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի եւուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով եւ տվյալ պայմաններով ներմուծմանմիջեւ պատճառահետեւանքային կապը: Ուսումնասիրությունը կարող է սկսվել.

ա) Լիազոր մարմնի նախաձեռնությամբ.

բ) տնտեսության ճյուղի կողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումիհիման վրա.

գ) տնտեսության ճյուղի անունից օրենքով սահմանված կարգով հանդես եկող անձիկողմից Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:

2. Լիազոր մարմին ներկայացված գրավոր դիմումը պետք է պարունակի հետեւյալտեղեկությունները՝

ա) դիմողի(ների) եւ դիմողին(ներին) հայտնի Հայաստանի Հանրապետությունումգործող նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանք արտադրողների անունները եւ հասցեները.

բ) ներմուծվող ապրանքի նկարագրությունը, ներառյալ՝ ապրանքի տեխնիկականբնութագրերը, կիրառությունը, ապրանքային ծածկագրի համարը եւ նրա նկատմամբկիրառվող մաքսատուրքի դրույքաչափը.

գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրվող նման կամ ուղղակիորեն մրցակիցապրանքների նկարագրությունը, ներառյալ՝ դրանց տեխնիկական բնութագրերը եւ կիրառությունները.

դ) դիմողի(ների) կողմից նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների արտադրությանտոկոսային հարաբերակցությունը Հայաստանի Հանրապետությունում այդ ապրանքներիընդհանուր արտադրության նկատմամբ.

ե) տվյալ ապրանքի աճող ծավալներով ներմուծման եւ տնտեսության ճյուղին հասցվածլուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի միջեւ պատճառահետեւանքային կապը.

զ) դիմումին նախորդող երեք տարիներին տնտեսության ճյուղին հասցված լուրջվնասի առկայությունը փաստող գործոնները, որոնք պետք է ընդգրկեն՝

է) լուրջ վնասի վտանգի դեպքում, ի լրումն սույն կետի «զ» ենթակետում նշվածտվյալների, նաեւ ուսումնասիրվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածքներմուծման ծավալների աճման եւ դրա հետեւանքով լուրջ վնասի հնարավորությունը.

ը) ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման անհրաժեշտությունըհիմնավորող տեղեկություններ, եթե դիմումի մեջ նաեւ հայտ է ներկայացվում այդպիսիմիջոցառումների կիրառման համար:

3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված տեղեկությունների ամբողջական չլինելուդեպքում ուսումնասիրություն կարող է սկսվել, եթե Լիազոր մարմին ներկայացվածեւ նրա տրամադրության տակ եղած տվյալները բավարար են ուսումնասիրություն իրականացնելուեւ համապատասխան եզրակացության հանգելու համար:

4. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի առկայությունն ստուգելունպատակով Լիազոր մարմինը քննության է առնում իր տրամադրության տակ եղած եւներկայացված փաստերի ճշտությունը եւ կարող է դիմողից լրացուցիչ տեղեկություններպահանջել գրավոր դիմումը ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում: Լիազոր մարմնիկողմից լրացուցիչ տեղեկությունների պահանջի ներկայացման դեպքում դիմողը պետքէ դրա ստացման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, Լիազոր մարմին տրամադրի պահանջվողտեղեկությունները:

5. Գրավոր դիմումը կարող է հետ վերցվել մինչեւ ուսումնասիրությունն սկսելը:Այդ դեպքում դիմումը համարվում է չներկայացված:

Հոդված 6. Խորհրդակցությունները Հայաստանի Հանրապետության արտադրողներիհետ

1. Ուսումնասիրությունն սկսելուց առաջ, տնտեսության ճյուղի տնտեսավարողսուբյեկտների գրավոր պահանջով կամ Լիազոր մարմնի նախաձեռնությամբ, տեղի ենունենում ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների շուրջ խորհրդակցություններ՝Լիազոր մարմնի եւ տնտեսության ճյուղի տնտեսավարող սուբյեկտների միջեւ:

2. Խորհրդակցությունները պետք է տեղի ունենան սույն օրենքի 5-րդ հոդվածումնշված գրավոր դիմումը Լիազոր մարմին ներկայացնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում:

3. Խորհրդակցությունների ընթացքում քննարկվում են ուսումնասիրվող ապրանքիներմուծման միտումների եւ պայմանների, դրա հետ կապված տնտեսական ու առեւտրայինիրադրության եւ կիրառվելիք միջոցառումների հետ կապված հարցերը:

4. Խորհրդակցությունները տեղի են ունենում նաեւ պաշտպանական միջոցառմանկիրառման ընթացքում: Այդպիսի խորհրդակցությունները հրավիրվում են ոչ ուշ,քան միջոցառման կիրառման ժամկետի կեսը լրանալը, եւ դրանց ընթացքում քննարկվումեն՝

ա) միջոցառման ունեցած ազդեցությունները.

բ) միջոցառման ազատականացման ընթացքը եւ եղանակները.

գ) միջոցառման հետագա կիրառման անհրաժեշտությունը:

Հոդված 7. Ուսումնասիրություն սկսելու մասին որոշումը

1. Բավարար հիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը, տնտեսության ճյուղիկողմից կամ նրա անունից, դիմումի ստացման օրվանից՝ մեկ ամսվա ընթացքում, ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առաջարկություն է ներկայացնումՀայաստանի Հանրապետության կառավարություն՝ ուսումնասիրություն սկսելու թույլտվությանհամար:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է կայացնում ուսումնասիրությունսկսելու կամ ուսումնասիրություն սկսելը մերժելու մասին` Լիազոր մարմնի առաջարկությանստացման օրվանից՝ տասնհինգ օրվա ընթացքում:

3. Ուսումնասիրություն սկսելու համար բավարար հիմքերի բացակայության դեպքումԼիազոր մարմինը տնտեսության ճյուղի կողմից կամ նրա անունից դիմումի ստացմանօրվանից՝ 1 ամսվա ընթացքում, որոշում է կայացնում ուսումնասիրություն չսկսելումասին: Իր որոշման մասին Լիազոր մարմինը գրավոր տեղեկացնում է դիմողին(ներին)՝որոշման կայացման օրվանից հետո՝ 7 օրվա ընթացքում:

Հոդված 8. Ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցումը

1. Լիազոր մարմինն ուսումնասիրություն սկսելու մասին ծանուցում է հրապարակումզանգվածային լրատվության միջոցներում:

2. Ծանուցումը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները՝

ա) ներքին արտադրության նման կամ ուղղակիորեն մրցակից ապրանքների նկարագրությունը,ներառյալ՝ տեխնիկական բնութագրերը, դրանց կիրառությունը.

բ) դիմողների եւ Լիազոր մարմնին հայտնի ներքին նման կամ ուղղակիորեն մրցակիցապրանք արտադրողների անունները, հասցեները.

գ) ուսումնասիրվող ապրանքի ծագման երկրի(ների) անունը(ները).

դ) գործի առնչությամբ ստացված տեղեկատվության ամփոփագիրը, որի վրա հիմնվածէ ներմուծման աճող ծավալների, լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի վերաբերյալպնդումը.

ե) տեղեկություն՝ ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորության մասին.

զ) ուսումնասիրությունների անցկացման ժամանակացանկը, ներառյալ՝

Հոդված 9. Ուսումնասիրության տեւողությունը

Ուսումնասիրության տեւողությունը չի կարող գերազանցել վեց ամիսը: Բավարարհիմքերի առկայության դեպքում Լիազոր մարմինը կարող է նշված ժամկետը երկարացնելառավելագույնը երկու ամսով: Ժամկետի երկարացման դեպքում Լիազոր մարմինը պետքէ այդ մասին պաշտոնական ծանուցում հրապարակի զանգվածային լրատվության միջոցներում՝նշելով ժամկետի երկարացման պատճառները եւ դրա տեւողությունը:

Հոդված 10. Մասնակից շահագրգիռ կողմերի պահանջով խորհրդակցություններիանցկացումը

1. Ըստ մասնակից շահագրգիռ կողմերի ներկայացրած գրավոր պահանջի, Լիազորմարմինը պետք է կազմակերպի խորհրդակցություններ, որտեղ բոլոր մասնակից շահագրգիռկողմերը կարող են տեղեկություններ եւ փաստարկներ ներկայացնել: Խորհրդակցություններանցկացնելու գրավոր պահանջը ներկայացվում է ժամանակավոր միջոցառման կիրառմանմասին որոշման հրապարակումից ոչ ուշ, քան 15 օր հետո, իսկ եթե ժամանակավորմիջոցառում չի նախատեսվում՝ ուսումնասիրությունն սկսելուց հետո՝ 45 օրվա ընթացքում:

2. Խորհրդակցությունների անցկացման օրվանից առնվազն 7 օր առաջ մասնակիցշահագրգիռ կողմերը Լիազոր մարմին են ներկայացնում իրենց ներկայացուցիչներիցուցակը, որոնք մասնակցելու են խորհրդակցություններին:

3. Խորհրդակցություններն անց են կացվում Լիազոր մարմնի իրավասու ներկայացուցչիկողմից, որը երաշխավորում է առեւտրային եւ (կամ) պետական (ծառայողական) գաղտնիքհանդիսացող տեղեկությունների գաղտնիության պահպանումը, ինչպես նաեւ իրենցտեսակետները ներկայացնելու հավասար հնարավորություն է ապահովում բոլոր կողմերիհամար: Լիազոր մարմինն արձանագրում է խորհրդակցությունները եւ արձանագրություններնանմիջապես զետեղում է հրապարակայնորեն մատչելի գործում, բացառությամբ դրանցումեղած գաղտնի տվյալների՝ համաձայն սույն օրենքի 23-րդ հոդվածի:

Հոդված 11. Գրավոր փաստարկները

1. Խորհրդակցությունների անցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռկողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ գրավորփաստարկներ ու առարկություններ ներկայացնել՝ ոչ ուշ, քան խորհրդակցությաննախատեսված օրվանից 10 օր առաջ: Խորհրդակցությունից հետո՝ 10 օրվա ընթացքում,դրան մասնակցած կողմերը կարող են հետագա գրավոր փաստարկներ ու առարկություններներկայացնել՝ ի պատասխան խորհրդակցությունների ընթացքում բերված տեղեկություններիու փաստարկների:

2. Խորհրդակցությունների չանցկացման դեպքում յուրաքանչյուր մասնակից շահագրգիռկողմ կարող է ուսումնասիրությանն առնչվող գրավոր փաստարկներ ներկայացնել Լիազորմարմին ոչ ուշ, քան ուսումնասիրության ավարտի նախատեսված օրվանից 45 օր առաջ:Գրավոր փաստարկների ներկայացման ժամկետից հետո՝ 10 օրվա ընթացքում, մասնակիցշահագրգիռ կողմերը կարող են լրացուցիչ գրավոր փաստարկներ ներկայացնել՝ ի պատասխանայլ կողմերի ներկայացրած գրավոր փաստարկների:

3. Ժամանակավոր միջոցառման կիրառման հնարավորությունը դիտարկելու դեպքումմասնակից շահագրգիռ կողմերը կարող են ուսումնասիրությանն առնչվող իրենց գրավորփաստարկները ներկայացնել Լիազոր մարմին ոչ ուշ, քան ժամանակավոր միջոցառմանկիրառման նախատեսված ժամկետից 15 օր առաջ:

Հոդված 12. Հրապարակայնորեն մատչելի գործը

1. Լիազոր մարմինը յուրաքանչյուր ուսումնասիրության առնչությամբ կազմումէ հրապարակայնորեն մատչելի գործ, որտեղ, հաշվի առնելով սույն օրենքի 23-րդհոդվածի գաղտնիության պահպանման պահաջները, զետեղվում են գործին առնչվող բոլորեզրակացություններն ու որոշումները, ծանուցումները, խորհրդակցություններիարձանագրությունները, Լիազոր մարմնին տրամադրված գրավոր փաստարկները եւ Լիազորմարմնի կողմից հրապարակման արժանի համարվող, ցանկացած տեսակի այլ փաստաթղթերը:

2. Հրապարակայնորեն մատչելի գործի նյութերը պետք է մատչելի լինեն հասարակությանը՝ծանոթացման կամ պատճենահանման համար:

Հոդված 13. Տեղեկատվությունը եւ առկա փաստերը

1. Լիազոր մարմինը կարող է ուսումնասիրությունների իրականացման նպատակովտեղեկություններ պահանջել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարմանմարմիններից, ինչպես նաեւ մասնակից շահագրգիռ կողմերից:

2. Լիազոր մարմինն իր եզրակացությունները եւ որոշումները կարող է կայացնել՝հիմնվելով միայն իր մոտ առկա տեղեկությունների վրա, եթե ուսումնասիրություններիընթացքում որեւէ մասնակից շահագրգիռ կողմ արգելք է հանդիսանում անհրաժեշտտեղեկությունները ձեռք բերելու գործում կամ հրաժարվում է դրանք տրամադրելԼիազոր մարմնի կողմից նախանշված ժամկետում կամ որեւէ այլ ձեւով էականորենխոչընդոտում է ուսումնասիրությունների ընթացքը:

Հոդված 14. Լուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին եզրակացությունը

1. Լիազոր մարմինն ուսումնասիրության արդյունքում եզրակացություն է տալիսլուրջ վնասի կամ լուրջ վնասի վտանգի մասին, որն ընդգրկում է նաեւ լուրջ վնասիկամ լուրջ վնասի վտանգի եւ ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով եւ տվյալպայմաններով ներմուծման միջեւ պատճառահետեւանքային կապի հիմնավորումները:Լիազոր մարմնի եզրակացությունը պետք է հիմնված լինի գործին առնչվող ու տնտեսությանճյուղում ստեղծված վիճակի պատճառ հանդիսացող գործոնների վրա, մասնավորապես՝

ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման ծավալներն ու դրանց աճի գործակիցը.

բ) ներքին շուկայի բաժինը, որը գրավվել է ուսումնասիրվող ապրանքի ներմուծմանաճող ծավալներով.

գ) ներմուծված ապրանքների գինը.

դ) տնտեսության ճյուղի վրա ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներով եւտվյալ պայմաններով ներմուծման ազդեցությունը՝ հաշվի առնելով հետեւյալ գործոնները`

ե) ուսումնասիրվող ապրանքի աճող ներմուծման հետ չառնչվող գործոնները, որոնքլուրջ վնաս են հասցնում տնտեսության ճյուղին կամ ստեղծում են լուրջ վնասիվտանգ:

2. Լուրջ վնասի վտանգի դեպքում Լիազոր մարմինը, ի լրումն սույն հոդվածի1-ին կետում նշվածների, հաշվի է առնում հետեւյալ գործոնները՝

ա) արտահանող կամ ծագման երկրում(ներում) ուսումնասիրվող ապրանքի արտահանմանկարողությունները.

բ) ուսումնասիրվող ապրանքի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծմանծավալների աճելու հնարավորությունները.

գ) այլ գործոններ:

Հոդված 15. Ուսումնասիրության դադարեցումը

1. Եթե Լիազոր մարմինն ուսումնասիրությունների արդյունքում եզրակացնումէ, որ պաշտպանական միջոցառումներ կիրառելու անհրաժեշտություն չկա, ապա օրենսդրությամբսահմանված կարգով առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանկառավարություն՝ ուսումնասիրությունը դադարեցնելու վերաբերյալ:

2. Ուսումնասիրությունը դադարեցնելու մասին որոշման մեջ պետք է նշված լինենուսումնասիրության արդյունքում կատարված եզրակացությունները եւ եզրակացություններիհիմքերի համառոտ նկարագրությունը:
 


ԳԼՈՒԽ III

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 16. Խորհրդակցություններ շահագրգիռ երկրների հետ

1. Նախքան պաշտպանական միջոցառման կիրառումը, իսկ ժամանակավոր միջոցառմանկիրառման դեպքում՝ դրա կիրառման սկզբից անմիջապես հետո, Լիազոր մարմինը համապատասխանգրավոր պահանջի դեպքում խորհրդակցություններ է անցկացնում ուսումնասիրվողապրանք մատակարարող շահագրգիռ երկրների հետ:

2. Խորհրդակցությունների ընթացքում քննության են առնվում հետեւյալ հարցերը՝

ա) ուսումնասիրվող ապրանքի ներմուծման միտումները եւ պայմանները, դրա հետկապված տնտեսական ու առեւտրային իրավիճակը.

բ) ստեղծված իրավիճակի շտկման համար փոխադարձ ընդունելի միջոցառումներիիրականացման հնարավորությունները.

գ) կիրառվելիք միջոցառումները եւ դրանց հնարավոր ազդեցությունները:

Հոդված 17. Պաշտպանական միջոցառումների կիրառումը

1. Եթե սույն օրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրություններիարդյունքում Լիազոր մարմինը եզրակացնում է, որ ուսումնասիրվող ապրանքը ՀայաստանիՀանրապետության տարածք է ներմուծվում այնպիսի աճող ծավալներով եւ պայմաններով,որի հետեւանքով լուրջ վնաս է հասցվում տնտեսության ճյուղին կամ ստեղծվումէ լուրջ վնասի վտանգ, ապա Լիազոր մարմինը սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությանկառավարություն առաջարկություն է ներկայացնում պաշտպանական միջոցառման կիրառմանվերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը Լիազոր մարմնի առաջարկությանստացման օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում, քննարկում է այն եւ անհրաժեշտությանդեպքում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, միջոցներէ ձեռնարկում պաշտպանական միջոցառման կիրառման ուղղությամբ:

3. Քանակական սահմանափակումների եւ սակագնային քվոտաների կիրառման դեպքում«ներմուծում՝ ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀայաստանիՀանրապետության տարածք ապրանքի բացթողումը կարող է իրականացվել միայն ներմուծմանթույլտվությունների առկայության դեպքում: Ներմուծման թույլտվությունների կամներմուծման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի տրամադրման կարգը սահմանում էՀայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումները, նախքան միջոցառման կիրառմանսկիզբը, չպետք է կանխեն Հայաստանի Հանրապետություն արդեն առաքված եւ դեռեւսճանապարհին գտնվող ապրանքների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք:

Հոդված 18. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառումը

1. Ներքին շուկայի ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում ենծայրահեղ դեպքերում, երբ առկա են ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ուսումնասիրվողապրանքի աճող ծավալներով ներմուծումը լուրջ վնաս է հասցրել տնտեսության ճյուղինկամ ստեղծել է լուրջ վնասի վտանգ, ինչի կանխման կամ շտկման համար պահանջվումէ հրատապ միջամտություն:

2. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումները կիրառվում են գործող մաքսատուրքիդրույքաչափի բարձրացման ձեւով (անկախ ապրանքի ներմուծման համար գործող մաքսատուրքիդրույքաչափից): Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման տեւողությունըչի կարող գերազանցել 180 օրը:

3. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման մասին Հայաստանի Հանրապետությանկառավարությունը կարող է սահմանված կարգով ընդունել օրենքի ուժ ունեցող որոշումներ:

4. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման մասին որոշումներնընդունվում են ուսումնասիրությունները սկսելու օրվանից ոչ շուտ, քան մեկ ամիս,եւ ոչ ուշ, քան վեց ամիս հետո:

5. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների ենթակա ապրանքն ազատ շրջանառությանհամար Հայաստանի Հանրապետության տարածք կարող է ներմուծվել ժամանակավոր միջոցառմամբսահմանված մաքսատուրքի գումարը վճարելուց կամ այն գրավով կամ այլ համարժեքերաշխիքով ապահովելուց հետո:

6. Ժամանակավոր պաշտպանական միջոցառումների կիրառման ընթացքում Լիազորմարմինը շարունակում է ուսումնասիրությունը՝ պարզելու պաշտպանական միջոցառումներիկիրառման հետագա անհրաժեշտությունը:

7. Եթե հետագա ուսումնասիրությունների արդյունքում Լիազոր մարմինը եզրակացնումէ, որ Հայաստանի Հանրապետության տարածք ուսումնասիրվող ապրանքի աճող ծավալներովներմուծումը լուրջ վնաս չի հասցնում տնտեսության ճյուղին կամ լուրջ վնասիվտանգ չի ստեղծում, ապա ժամանակավոր միջոցառումների կիրառման ընթացքում մաքսատուրքիավելի վճարված գումարները վերադարձվում են վճարողներին՝ այդ մասին ՀայաստանիՀանրապետության կառավարության որոշումից հետո՝ երեք ամսվա ընթացքում:

Հոդված 19. Քանակական սահմանափակումները՝ որպես ներքին շուկայի պաշտպանականմիջոցառում

1. Քանակական սահմանափակման կիրառման դեպքում ուսումնասիրվող ապրանքի ներմուծմանթույլատրելի քանակը սահմանվում է՝ ելնելով վերջին երեք տարիների ընթացքումտվյալ ապրանքի ներմուծման միջին քանակից: Վերջին երեք տարիների ներմուծմանմիջին քանակից ավելի փոքր քանակ կարող է սահմանվել, եթե դա անհրաժեշտ է հասցվածլուրջ վնասը կամ լուրջ վնասի վտանգը կանխելու կամ շտկելու համար:

2. Եթե ուսումնասիրվող ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք է ներմուծվումավելի քան մեկ երկրից, ապա քանակական սահմանափակմամբ սահմանված ներմուծմանթույլատրելի քանակը պետք է բաշխվի մատակարարող երկրների միջեւ: Ներմուծմանթույլատրելի քանակի բաշխումը մատակարարող երկրների միջեւ կարող է կատարվել՝այն համաձայնեցնելով մատակարարող երկրների հետ: Եթե այս եղանակով բաշխումըգործնականորեն դժվար իրագործելի է, ապա մատակարարող երկրների միջեւ բաշխումըպետք է կատարվի համամասնորեն՝ ելնելով վերջին երեք տարիների ընթացքում տվյալապրանքի՝ Հայաստանի Հանրապետություն ընդհանուր ներմուծման մեջ նրանց ունեցածմիջին մասնաբաժնից:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված բաշխման եղանակների անիրագործելիությանկամ աննպատակահարմարության դեպքում կարող է կիրառվել բաշխման այլ եղանակ՝մատակարարող երկրների հետ նախօրոք խորհրդակցություններ անցկացնելուց հետո:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված եղանակի կիրառմամբ իրականացվողպաշտպանական միջոցառման տեւողությունը չպետք է գերազանցի չորս տարին: Այսժամկետը չի կարող երկարացվել՝ անկախ սույն օրենքի 20-րդ հոդվածի դրույթներից:

5. Բաշխման այլ եղանակ չի կարող կիրառվել լուրջ վնասի վտանգի դեպքում:

Հոդված 20. Պաշտպանական միջոցառման տեւողությունը

1. Սկզբնական պաշտպանական միջոցառման տեւողությունը, ներառյալ՝ ժամանակավորմիջոցառման տեւողությունը, չպետք է գերազանցի 4 տարին:

2. Նշված ժամկետը կարող է երկարացվել, եթե Լիազոր մարմնի կողմից սույնօրենքով սահմանված կարգով իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվումէ, որ լուրջ վնասը կանխելու կամ շտկելու համար անհրաժեշտ է շարունակել պաշտպանականմիջոցառման կիրառումը եւ փաստեր կան, որ դրանց կիրառման արդյունքում նկատելիէ տնտեսության ճյուղի իրավիճակի բարելավում:

3. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացման առնչությամբ ուսումնասիրությունըպետք է սկսվի արդեն կիրառվող սկզբնական միջոցառման ժամկետը լրանալուց առնվազնվեց ամիս առաջ:

4. Պաշտպանական միջոցառման ընդհանուր տեւողությունը (ներառյալ՝ ժամանակավորմիջոցառման տեւողությունը եւ սկզբնական ու երկարացված միջոցառումների տեւողությունները)չպետք է գերազանցի 8 տարին:

5. Պաշտպանական միջոցառման ժամկետի երկարացումը պետք է տարածվի նույն ապրանքներինկատմամբ, որոնց համար կիրառվում էր սկզբնական պաշտպանական միջոցառումը: Երկարացվածպաշտպանական միջոցառման պայմանները չպետք է ավելի խիստ լինեն, քան սկզբնականմիջոցառման կիրառման ժամկետի ավարտի պահին եղած պայմանները:

6. Եթե պաշտպանական միջոցառման տեւողությունն անցնում է մեկ տարվանից,ապա դրա կիրառման ողջ ժամանակահատվածում, ինչպես նաեւ միջոցառման երկարացմանժամկետի ընթացքում այդ միջոցառման կիրառման պայմանները պարբերաբար պետք էազատականացվեն:

Հոդված 21. Պաշտպանական միջոցառման վերաքննությունը

1. Եթե կիրառվող պաշտպանական միջոցառման տեւողությունն ավելին է, քան երեքտարին (ներառյալ՝ ժամանակավոր միջոցառման կիրառման տեւողությունը), ապա Լիազորմարմինը պետք է ոչ ուշ, քան այդ ժամկետի կեսը լրանալն անցկացնի առկա իրավիճակիվերաքննություն՝ կապված տնտեսության ճյուղի վրա պաշտպանական միջոցառման ունեցածազդեցության, ինչպես նաեւ արտաքին մրցակցությանը դիմակայելու նպատակով տնտեսությանճյուղի վերափոխման, կարգավորման կամ զարգացման ծրագրի իրականացման ընթացքիհետ: Վերաքննության արդյունքում Լիազոր մարմինը պարզում է պաշտպանական միջոցառմանկիրառումը շարունակելու, դադարեցնելու կամ դրա կիրառման պայմանները փոփոխելուանհրաժեշտությունը:

2. Լիազոր մարմինը ծանուցում է հրապարակում վերաքննության արդյունքներիեւ կատարված եզրակացությունների ու որոշումների վերաբերյալ:

3. Վերաքննության նպատակով ուսումնասիրություններն իրականացվում են համաձայնսույն օրենքով սահմանված ուսումնասիրությունների իրականացման ընթացակարգի:

Հոդված 22. Ներքին շուկայի պաշտպանության միջոցառումների կրկնակիկիրառումը

1. Տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ պաշտպանական միջոցառման կիրառումիցհետո կրկին անգամ նման միջոցառում կարող է կիրառվել միայն կիրառված պաշտպանականմիջոցառման ավարտից առնվազն երկու տարի հետո:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին կետի դրույթից, եթե կիրառված պաշտպանությանմիջոցառման տեւողությունը չի գերազանցում 180 օրը, ապա տվյալ ապրանքի ներմուծմաննկատմամբ կարող է կրկին անգամ կիրառվել մինչեւ 180 օր տեւողությամբ պաշտպանականմիջոցառում, եթե՝

ա) տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ կիրառված պաշտպանական միջոցառմանսկզբից անցել է առնվազն մեկ տարի.

բ) տվյալ ապրանքի ներմուծման նկատմամբ կրկնակի միջոցառման կիրառման օրվաննախորդող 5 տարվա ժամանակահատվածում երկուսից ավելի անգամ պաշտպանական միջոցառումչի կիրառվել:

Հոդված 23. Գաղտնիության պահպանումը

1. Առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացված ենսույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Լիազոր մարմնի կողմիցպահպանվում են օրենքով սահմանված կարգով:

2. Լիազոր մարմնի աշխատակիցներն իրավունք չունեն հրապարակել կամ այլ կերպտարածել, ինչպես նաեւ անձնական շահադիտական նպատակով օգտագործել իրենց պաշտոնեականպարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկություններն ու ծառայողականտեղեկատվությունը:

3. Առեւտրային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման դեպքումտնտեսավարող սուբյեկտին հասցված վնասը փոխհատուցվում է պետական բյուջեի միջոցներիհաշվին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ IV

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15 մայիսի 2001թ.
ՀՕ-175




07.10.2010 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին
26.05.2011 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
07.12.2011 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին
19.03.2012 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին
16.12.2016 «Ներքին շուկայի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին